Բաժիններ՝

Վրաստանում անցել է Սաակաշվիլիի ու ստի ժամանակաշրջանը. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վրաց հասարակությանը, ինչպես նաև «Վրացական երազանք» դաշինքի անդամներին կոչ է արել արժանիորեն և ըմբռնումով վերաբերել ընդդիմությանը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը.

«Այդ կուսակցությանը ցայժմ չի հաջողվել վերածվել կառուցողական ընդդիմության, և նա նախկինի նման շարունակում է ստել բնակչությանը: Նա մշտապես ձգտում է նոր կեղծիք հնարել և դրանում մեղադրել իշխանությանը:

Նրանք նախկինի նման փորձում են խեղաթյուրել իրավիճակը: Նրանք այն անձինք են, որոնք այլ կերպ չեն կարողանում: Սակայն ցանկանում եմ վստահեցնել, որ անցել է Սաակաշվիլիի ու ստի ժամանակաշրջանը: Վրաստանում ոչ ոք չի կարող կեղծիքի տարածմամբ խեղաթյուրել իրավիճակը»:

Իվանիշվիլին նաև վերջակետ է դրել Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի նախագահական հավակնություններին՝ ընդգծելով, որ առաջիկա երկու տարիներին նա շարունակելու է աշխատել որպես Պաշտպանության նախարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս