ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության Ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ալեքսան Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուռուցքներ ունեցող հիվանդների թիվը տարեցտարի շատանում է. «Մեր հանրապետությունում կազմում են մոտ 2,5-3 տոկոս»։
Հարևան Վրաստանում այսօր կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, քանի որ նորմալ չեն պատվաստվել: Եթե վարակը գա նաև Հայաստան, մեր չպատվաստված երեխաները ևս կհիվանդանան:
Հովտաշուշանի վերգետնյա մասը պարունակում է սրտի աշխատանքը կարգավորող գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, ասպարագին, խնձորի և կիտրոնի թթուներ։ Ծաղիկներում շատ են եթերային յուղերը։
Մրցույթների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ չի լինում շատ լավ դեղ` շատ էժան գնով: Այլ հարց է, որ դեղորայքը թանկ է, բայց դա կապված է ընդհանուր թանկացման հետ. ամբողջ աշխարհում են դեղերը զգալի թանկացել:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք այժմ էլ կա՞ն տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի (ԲՑԺ) հետևանքով հետպատվաստումային ռեակցիայով երեխաներ:
Մեր երեխաների գերազանց մեծամասնությունը պատվաստվում է, ինչի արդյունքում մեզ մոտ համաճարակային իրավիճակը հանգիստ է: Անհատի մակարդակում մենք ունենք ժամանակին, օրացույցին համապատասխան պատվաստումների խնդիր:
Այն իր մեջ պարունակում է դաբաղող և դառը նյութեր, խեժ, սապոնիններ, եթերային յուղ, բույսին բնորոշ գլիկոզիդներ, օրգանական թթուներ, մինչև 230 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), կարոտին։
Բույսն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, հակամանրէ, հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություններ։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը վերջին տարիներին անպտղությամբ տառապող զույգերի թվի աճ է նկատում: Մասնագետը, սակայն, դժվարանում է պատճառներ առանձնացնել:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 19-ի թիվ 1090 հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
Մաղադանոսը գրանցված է որպես դեղաբույս աշխարհի գրեթե բոլոր երկրների դեղաբանական ցանկերում։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի արմատը, տերևը և հատկապես սերմը։
Այսօր աշխարհում չկա մի մարդ, որը հիվանդ չէ նյարդային հիվանդությամբ կամ չի հիվանդանալու որևէ նյարդային հիվանդությամբ: Նյարդային համակարգի ախտահարումներից ոչ մեկը զերծ չէ:
Հայաստանը մինչ օրս չի կարողանում ապահովել հեմոֆիլիայով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի քանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը (հեմոֆիլիան արյան ժառանգական հիվանդություն է):
Յուրաքանչյուր վիտամին լուծում է օրգանիզմում որոշակի, կոնկրետ խնդիրներ` մասնակցում է կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաների կայացմանը։
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը, «Հիմալայան յոգայի կենտրոնի» հետ համատեղ, ապագա մայրերին հրավիրում է մասնակցելու «Ներդաշնակ հղիություն» ծրագրին:
Գրեյպֆրուտի կորիզը, կեղևը, հատվածների միջև գտնվող թաղանթը, այսինքն` պտղի դառնահամ մասերը, պարունակում են բուժիչ նյութեր` ֆլավոնոիդներ։
Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շագանակագեղձի ադենոմայի զարգացումը` քառասուն տարին լրացած տղամարդկանց մոտ։ Ինդոլի պարունակության շնորհիվ (շատ է նաև բրոկկոլիում), ծաղկակաղամբը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։
Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում, Կովկասում, Եվրոպայում. գրանցված է «Կարմիր գրքում»։
Հայաստանի մարզերում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները երկուսն են՝ միոմաներ ու սեռավարակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը: «Հայաստանում ամեն երկրորդ կին որևէ բորբոքային պրոցես կամ ինֆեկցիա ունի»,- ասաց նա:
Ֆոսֆորը նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը, հորմոնների կարգավորմանը, էներգիայի արձակմանը, բջիջների վերականգնմանը, քիմիական ռեակցիաների իրագործմանը և սննդարար նյութերի օգտագործմանը:
Այս դեպքի բացառիկության վրա զարմացել են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի բժիշկները, ովքեր ավելի վաղ այցելել և տեսել էին աղջկան:
Ցախկեռասի պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ճանաչված անձինք դիմել են նարկոլոգիական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Հոգեբան Խաչիկ Գասպարյանի խոսքերով, համակարգիչը և համացանցը կարող են նաև չարիք լինել թույլ, ինչ-որ կերպ խոցելի մարդկանց և նրանց հոգեբանական վիճակի համար
Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ հնարավոր է վերականգնել նախկին էներգիան և կենսուրախությունը։ Բնությունը ստեղծել է բույսեր, որոնք պարունակում են հորմոնանման նյութեր. դրանցից մեկն է գայլաթաթը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ Մհեր Բիշարյանը նշանակվել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիական հիվանդանոցում վերջին օրերի ընթացում սուր շնչառական վարակներով հիվանդներ չեն ընդունվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Էդուարդ Զարդարյանը:
Առողջ սնունդը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք հղիության ընթացքում օրգանիզմը սնում են ամենակարևոր նյութերով: Այս վիտամինները օգնում են հղիներին առողջ լինել, կամ հիվանդությունների դեպքում՝ արագ ապաքինվել:
Արդեն 2500 տարի մարդկությունը մեղր է օգտագործում, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մեղրը կարելի է ավելացնել տաք ջրին, լիմոնի հյութին, ավելացնել փոքր-ինչ դարչին և ստանալ հիանալի դեղամիջոցներ: