Գուանաբանա կամ գրավիոլա ծառի պտուղ
Ասում են՝ այս միրգը բուժում է քաղցկեղը, և նա ազդեցությամբ 10000 անգամ հզոր է քիմիաթերապիայից։
Վստահեցնում են, որ այս միրգը աշխարհի ամենահզոր հակականցերոգենն է, որը սպանում է քաղցկեղային բջիջները։
Անհրաժեշտ է միայն խմել գուանաբանայի հյութը հիվանդությունը կանխելու համար։
Այն հաճելի համ ունի, և նրա գործածումը քիմիաթերապիայի նման հետևանքներ չի ունենում:
Գուանաբանան ցածրահասակ ծառ է և շատ տեղ չի զբաղեցնում։ Պտուղները խոշոր են, սպիտակ փափկամսով, քաղցր։ Սննդի մեջ օգտագործվում են հում վիճակում, հիմնականում՝ հյութ քամելու և քաղցրեղեն պատրաստելու նպատակով։
Այս պտղի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նրա հակաքաղցկեղային հատկություններով։
Այն շատ այլ օգտակար հատկություններ ևս ունի, բայց ամենակարևորը նրա՝ ուռուցքների վրա ունեցած աղդեցությունն է։
Ոմանք վստահեցնում են, որ գուանաբանան բուժում է քաղցկեղի բոլոր տեսակները։
Համարվում է նաև, որ այս միրգը գործողության լայն շրջանակի հակաբիոտիկ է, օժտված է հակասնկային և հակապարազիտային հատկություններով, կարգավորում է արյան զարկերակային ճնշումը, հակադեպրեսանտ է, օգնում է սթրեսների և նյարդային խանգարումների ժամանակ։
Սկսած 1970 թ.- ից՝ կատարվել են ավելի քան 20 լաբորատոր թեստեր, որոնք ցույց են տվել, որ գուանաբանայի էքստրակտը ոչնչացնում է քաղցկեղի 12 տեսակների չարորակ բջիջները՝ ներառյալ հաստաղու, թոքերի, ենթաստամոքսային գեղձի և այլն։
Գուանաբանան չարորակ բջիջների վրա 10000 անգամ ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան հայտնի քիմիաթերապիայի պրեպարատ ադրիամիցինը։
Եվ ամենազարմանալին այն է, որ գրավիոլայի կամ գուանաբանայի պտղի էքստրակտը ոչնչացնում է միայն քաղցկեղային բջիջները և չի վնասում առողջ բջիջները։
Նյութը հրապարակման է պատրաստել ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ