Ծաղիկն ունի 5 բաժակաթերթ և նույնքան էլ դեղնավուն պսակաթերթեր, որոնք հատ-հատ տեղավորված են ծաղկակիր ցողունի և ցողունային ճյուղավորումների գագաթներին։ Պտղի կառուցվածքը բարդ է, սերմիկն ունի երկարացված քթիկ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։
«Մայիսի երրորդ կիրակին նշվում է իբրև ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր: Այն առաջին անգամ նշվել է Սան Ֆրանցիսկոյում 1983 թվականին:
Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 անգամ ուտել մարոլով պատրաստված աղցան (300 գ մարոլ, վարունգ, կանաչ սոխ, մաղադանոսի և սամիթի տերևիկներ)։
Սամիթը և դրանից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող և այլ օգտակար հատկություններ։
ՀՀ-ում շուրջ 40.000 հոգեկան խնդիրներ ունեցող անձ հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործում է «Զիպրեքսա» կամ «Օլանզապին» դեղամիջոցը, որը ներմուծում է «Լիլի» ընկերությունը:
Շաքարային դիաբետը գլյուկոզայի ոչ բավարար յուրացման հետևանք է։ Գլյուկոզան անհրաժեշտ է օրգանիզմի հյուսվածքների (բջիջների) սնուցման համար և նաև վերամշակվում ու պահեստավորվում է։
Առողջ լնդերը կարևոր դեր են խաղում ոչ միայն ատամների, այլև ամբողջ առողջության համար: Լնդերի հիվանդությունը կարող է առաջացնել քոր, կարմրություն և լնդերի բորբոքում, որը շատ տհաճ երևույթ է:
Մագնեզիումը շատ կարևոր տարր է, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմի ավելի քան 300 քիմիական ռեակցիաները կարգավորելու համար: Մագնեզիումը մեր օրգանիզմի 4-րդ կարևոր հանքանյութն է, որի 50%-ը պահվում է ոսկորներում: Իսկ մագնեզիումի մնացյալ մասը գտնվում է մարմնի հյուսվածքների բջիջներում և օրգաններում:
Կաթը և կաթնամթերքն ապահովում են օրգանիզմը վիտամին B12-ի, կալցիումի, ֆոսֆորի և սպիտակուցի պաշարներով: Այս սննդարար նյութերն անհրաժեշտ են երեխայի ատամների, ոսկորների, մկանների, սրտի և արյան մակարդման համար: Կալցիումը շատ կարևոր է երեխայի ոսկորների զարգացման համար, որն էլ շատ կարևոր է դառնում հղիության վերջին շաբաթների ընթացքում:
Անգինան առաջանում է ըմպանում բակտերիայի կամ վիրուսի ինֆեկցիայի գործունեության հետևանքով: Դրանից կոկորդում առաջ են գալիս բորբոքային պրոցեսներ:
Վարունգը կանխում է օրգանիզմի թթվայնությունը, բարձրացնում է մաշկի տոնուսը, կարգավորում է արյան pH-ի մակարդակը, արյան ճնշումը, հյուսվածքների նորմալ աշխատանքը, ամռան ընթացքում կարգավորում է մարմնի ջերմաստիճանը:
Թե գեղեցկության, և թե առողջության տեսանկյունից՝ վնասված մազերն անհանգստանալու տեղիք են տալիս, սակայն օգնության են հասնում ժողովրդական դեղատոմսերը, որոնք կօգնեն արագ և արդյունավետ լուծել այս տհաճ խնդիրը:
Ծնեբեկի մեջ վիտամին B-ի առատությունը նպաստում է, որպեսզի ամինաթթվի քայքայումից արյան մեջ արտադրվի հոմոցիստեին: Վիտամին B-ն, B6-ը և B12-ը փոխակերպում են հոմոցիստեինը ցիստեինի, որը հետագայում նորից փոխակերպվում է մեթիոնինի:
Ծաղիկները և տերևները պարունակում են ասկորբինաթթու, կարոտին, B խմբի վիտամիններ` B1, B2, նիացին, քոլին, նաև պրոտեին, գլիկոզիդներ, սապոնին, դառնանյութ, սպիրտներ, կաուչուկ, երկաթ, մարգանեց և այլն։
Տարօրինակն այն է այս ողջ պատմության մեջ, որ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները և ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատուների պատասխանները խիստ հակասական են: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը սխալ տեղեկատվություն հրապարակեր, կամ ինչպե՞ս 2 կգ սերմնահեղուկը դարձավ 2 միլիգրամ:
Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։
Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճությունը 19 տոկոս է կազմում: Այս մասին այսօր ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը Հայաստանում, Ալբանիայում և Վրաստանում թերաճության խնդրի դեմ պայքարելու վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքում:
Մայրաքաղաքի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում անգամ տեղյակ չեն, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին ախտաբանական ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում։
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի 17 աշխատակից մեկ օրում ազատվել է աշխատանքից: Ընդ որում, վերջին շրջանում սա բուժկենտրոնում կրճատումների առաջին դեպքը չէ:
Կանայք և, հատկապես, հայ մայրիկները, հղիության բերկրանքը զգալու առաջին իսկ րոպեներից սկսում են տեղեկանալ, թե ինչ սնունդ է անհրաժեշտ ներառել իրենց սննդակարգում՝ առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար: Բայց, համոզված եմ, շատ քչերն են իրազեկված, թե որ սննդամթերքներից պետք է խուսափել կամ, գուցե և, իսպառ բացառել:
Վարունգը պարունակում է 95-97 տոկոս ջուր, հանքային աղեր, վիտամիններ` C, կարոտին, B1, B2, B5, ֆոլիաթթու, պեկտինային նյութեր, մոտ 0,5 տոկոս մոխրանյութ, մինչև 2,2 տոկոս ածխաջրեր, սպիտակուցներ, բջջանք, աննշան քանակությամբ ճարպեր։
Մազաթափությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը: Խիտ և առողջ մազեր ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է:
Լոլիկի առողջարար հատկություններն ընդգրկում են լավ տեսողությունը, աղիների առողջությունը, նորմալ ճնշումը, շաքարախտի բուժումը, մաշկային խնդիրներից ազատվելը և միզուղիների ինֆեկցիաների դեմ պայքարելը:
Բոլորիս մոտ հաճախ ընկնում է դիմադրողականությունը, և շատերս տարվա մեծ մասը հիվանդանում ենք տարբեր հարուցիչներով` հարբուխ, վիրուսային գրիպներ, ամենբիազ, ջրծաղիկ, ծաղկախտ և այլ հիվանդություններով:
Չինաստանը համարվում է դեղձի թիվ մեկ արտահանողը: Դեղձը չինացիների համար երկարակեցության և անմահության խորհրդանիշն է:
Տոկոֆերոլի ութնյակի խումբը հայտնի է նաև վիտամին E անունով: Այս վիտամինը հալեցնում է ճարպը և ունի հակաօքսիդանտ հատկություններ:
Արյան լերդացումն առաջանում է այն ժամանակ, երբ խցանվում են արյունատար անոթները: Հայտնի է, որ գիրությունը նպաստում է արյան անոթների խցանմանը, բայց այն միակ պատճառ չէ:
Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է, որն ունի նաև առողջարար հատկություններ: Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում:
Սերմերում պարունակվում են ճարպային թթուներ և մանանեխային յուղեր։ Կանաչ զանգվածը հարուստ է օգտակար նյութերով.
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության Ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ալեքսան Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուռուցքներ ունեցող հիվանդների թիվը տարեցտարի շատանում է. «Մեր հանրապետությունում կազմում են մոտ 2,5-3 տոկոս»։