Հայտնի է, որ բորբոսից ստանում են պենիցիլին, սակայն մշակումից հետո, գորղարանային պայմաններում, իսկ բորբոսը թույն է։ Կան բորբոսի տարբեր տեսակներ, այսօր կզրուցենք դրանցից ամենավտանգավորներից մեկի մ ասին, որը կարող հանգեցնել ծանր թունավորոմների։
Վ. Շահրամանյանի խոսքով՝ անպտղության պատճառները տարեցտարի շատանում են և՛ իրենց բովանդակությամբ, և՛ հետագայում բարդությունների առաջացման խորությամբ, քանի որ, եթե նախկինում կային անպտղության միայն մի քանի պատճառներ, ապա այսօր դրանց գումարվել են նաև ժամանակակից պայմաններն ու պատճառները
Թվում է առանց սուրճի հնարավոր չէ թարմանալ ու առույգանալ: Այդպես չէ: Փորձեք մեկ բաժակ սուրճի փոխարեն մեկ բաժակ սառը ջուր և կարճատև ու հեշտ կատարվող վարժություն՝ օրինակ մեջքի ձգումներ, կքանիստ: Սուրճը օրգանիզմից վերցնում է անհրաժեշտ խոնավության մոտ 10 տոկոսը: Հենց դա է պատճառը, որ մենք հաճախ սուրճ խմելուց հետո ծարավում ենք: Սուրճը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը:
Գետնամորու տերևը հարուստ է C վիտամինով` 250 մգ/100 գ հումքի մեջ։ Տերևը հավաքում են ծաղկման շրջանի վերջում, չորացնելուց առաջ տերևակոթունները պետք է կարճացնել մինչև 1 սմ։ Տերևը փռում են բարակ շերտով թղթի, լաթի վրա և չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Չորացրած հումքը պետք է պահել մութ տեղում։
«Բնական մեղրը ցածր խոնավություն ունի: Շատ քիչ բակտերիաներ և միկրոօրգանիզմներ կարող են ապրել այդպիսի միջավայրում, այդ պատճառով էլ դրանք պարզապես մահանում են: Ըստ էության, մեղրը խեղդում է նրանց»:
Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Հատկապես ամռան ամիսներին մրգահյութերը չպետք է չարաշահել, քանի որ դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ սրտի հիվանդությունների, մետաբոլիզմի համար:
Մարդու մարմնի ամենաակտիվ կետերը տեղաբաշխված են մի քանի հատվածներում: Դրանք են ոտքի թաթերի տակը, ձեռքերի ափերը, ականջները, ոտնաթաթը: Այստեղ են կենտրոնացած բոլոր օրգանները և դրանց դիպչելով դուք կարծես դիպչում եք ձեր օրգանիզմի տարբեր օրգաններին:
Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:
Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա հայտնվող նույնիսկ չնչին խոռոչը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնելու և հարկավոր է խնդիրը լուծել հենց սկզբից
Կատարված գիտափորձերի արդյունքները ցույց են տվել, որ քնի լավագույն տեւողությունը պետք է լինի 7,2 ժամ: Հենց սա էլ առողջ քնի «չափաքանակն» է: Իսկ քնի տեւողության ավելացումը կարող է բացասաբար ազդել ուղեղի աշխատանքի, հիշողության, կոորդինացիայի վրա:
Բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։ Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։
Աչքերի տակ մուգ շրջանները, ըստ բազմաթիվ մաշկաբանների, երկրորդ տարածված մաշկային խնդիրն է հանդիսանում, առաջինը` ակնեն է: Արդեն սովոր եք, ուշ գիշերային քնից հետո, առավոտյան արթնանալ և հայելիում տեսնել կապտավուն երանգի այտուցներ աչքերի տակ:
Դրանք կարող են լինել տարբեր՝ սկսած կառուցվածքային առանձնահատկություններից, վերջացրած առողջական լուրջ խնդիրներով: Բոլոր դեպքերում այդ ամենը կարելի է կարգավորել: Պատճառները կարող են լինել նաև՝ շնչառական համակարգը, կոկորդի փափուկ հյուսվածքները, անհարմար դիրքով քնելը և այլն:
Գորտնուկն իրենից ներկայացնում է մաշկի վիրուսային հիվանդություն, որով հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Լինում է սովորական, տափակ, ինչպես նաև ներբանային: Այս
Ուշագնացությունը գիտակցության կորստի հետևանք է, որը զարգանում է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարման արդյունքում։ Ուշագնացության պատճառ կարող է լինել զգացմունքային գերլարվածությունը, փակ տարածքում առանց թարմ օդի երկար ժամանակ գտնվելը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, հղիությունը, ինչպես նաև լուրջ հիվանդությունները։ Այս վիճակին կարող է նախորդել գլխապտույտ, մշուշված վիճակ, տեսողության խանգարում, սրտխառնոց։
Նարինջ, կիտրոն, գրեյփֆրուտ օգտագործող անձինք ավելի պաշտպանված են քաղցկեղից՝ հատկապես ստամոքսի, քանի որ C վիտամինն ու այլ նյութերը պաշտպանական դեր են կատարում օրգանիզմում։
Մազերի աննորմալ աճ, մազերի և գլխամաշկի չորություն, թեփ և մազաթափություն: Այս նշանների առկայության դեպքում մի շտապեք օգտագործել տարատեսակ միջոցներ մազերը վերականգնելու համար, քանի որ դրանք իրականում հուշում են օրգանիզմում զարգացող մի շարք հիվանդությունների մասին:
Այս խրթխրթան բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը: Կարդացեք ստորև և ծանոթացեք գազարի 22 օգտակար հատկություններին:
Վիրուսային հեպատիտ Ա-ի և Ե-ի վիրուսները առողջ մարդու օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով՝ սննդի, ջրի, սպասքի, կենցաղային այլ իրերի, կեղտոտ ձեռքերի միջոցով: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:
Հուլիսի 17-24-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը:
Մի խումբ բժիշկներ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժշկի՝ պրոֆեսոր, բ.գ.դ. Թոբիաս Հուբերի գլխավորությամբ Համբուրգ-Էպպենդորֆի համալսարանական կլինիկայի նեֆրոպատոլոգ-մասնագետների խմբի հետ համատեղ հայտնաբերել են երիկամների նոր հիվանդություն:
Այնպիսի միջատների նկատմամբ, ինչպիսիք են՝ մեղուն, իշամեղուն, ձիաբոռը, կրետը և կարմիր մրջյունները, ալերգիան կարող է ծանր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝ ընդհուպ մինչև անաֆիլաքսիա: Մեղվի հանդեպ ալերգիան ամենահաճախը տեսանելի է մեղվապահների և նրանց ընտանիքների մոտ, մինչդեռ իշամեղվի հանդեպ ալերգիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում: Երկրագնդի գրեթե բոլոր հատվածներում էլ մեղվի և իշամեղվի հանդեպ ալերգիան հանդիպում է:
Էնտերովիրուսի գաղտնի շրջանը միջինում մինչև 10 օր է, որից հետո կարող է սկսել հիվանդության բուռն զարգացում: Մասնագետի ներկայացմամբ, էնտերովիրուսային վարակների դեպքում տարածման կոնկրետ մեխանիզմներ չկան, և՛ դրանք կարող են փոխանցվել և՛ օդակաթիլային, և՛ կենցաղային և՛ ջրային ճանապարհով, ինչպես նաև սննդի միջոցով: Հիվանդության կլինիկական դրսևորումն, ըստ Գայանե Սահակյանի, կախված է, թե վարակն ինչ եղանակով է թափանցել մարդու օրգանիզմ:
Ականջի օմբախցանն իրենից ներկայացնում է ծծմբի կուտակումն ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդ վայրում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Ականջի ծծումբը չի հանդիսանում հիգիենիկ խնամքի կանոնների խախտման արդյունք: Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` ցեմենտի, ալյուրի փոշու ներթափանցումը:
Վարակներից պաշտպանելու նպատակով առողջ մարդու օրգանիզմում արտադրվում են այսպես կոչված B-լիմֆոցիտներ, որոնք պատկանում են արյան սպիտակ գնդիկների ենթախմբին:
Սրտաբանության այս կենտրոնը մի կողմից ունի ախտորոշման և թերապիայի համար անհրաժեշտ ոչ վիրաբուժական սեկտորի բոլոր միջոցները, իսկ մյուս կողմից՝ կարիք եղած դեպքերում հիվանդներին կարող է նաև նախապատրաստել նրանց համար անհրաժեշտ վիրահատության:
Մրգերն ու բանջարեղենը պարունակում եմ մեծ քանակությամբ հակաօքսիդատներն, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունը օրգանիզմում: Իսկ բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին:
Տարբեր առիթներով գրել եմ հնագույն հայկական և կելտական ծագում ունեցող ազգերի չորս հիմնական տոների ժամանակային ընդհանրության մասին։ Կելտական օրացույց-գուշակարանում այդ տոներին համապատասխանում են Մայրի և ձիակասկ ծառատեսակները։ Ձիակասկի վերաբերյալ հրապարակված է տեսանյութ, որը կցել եմ «ծառերի ձայների արձագանքը հայոց Այբուբենում» հոդվածին։
Մարդիկ, ովքեր մարզվում են և հատուկ հավաքում մկանային կշիռ, առավել հակված են դիաբետի և սրտային խնդիրներ ունենալուն: Պարզվում է, որ սպորտով և ատլետիզմով զբաղվելը չեն փրկում նյութափոխանակության խանգարումներից:
«Ճարպակալումը կարող է ընդամենը հոգնածություն առաջացնել: Իդեալական կառուցվածք ունեցող միջին տարիքի առողջ մարդու մոտ հաշվարկել են, որ ողնաշարի հետին էլեմենտները կրում են քաշի մոտ 18 տոկոսի ծանրաբեռնվածություն: Բնականաբար, եթե բալանսը փոխվում է, ապա դա բերում է ողնաշարի հոգնածության»,- նշեց Արա Անթառանյանը