Բաժիններ՝

Ինչ սնունդ է անհրաժեշտ դպրոցականներին

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեխայի առաջադիմությունն ապահովվում է ուղեղի բավարար սնուցմամբ և ներվային բջիջների բավարար աշխատանքով: Այս երկու գործընթացներն էլ քիմիական բնույթ ունեն և պայմանավորված են որոշակի քիմիական միացությունների առկայությամբ, իսկ այդ միացությունները մարդ ստանում է սննդի միջոցով:Այսինքն, ուղեղի աշխատանքի արդյունավետությունը, ուղղակիորեն կապված է այն պատասխանից, թե`ինչ եք ուտում Դուք:

Եվ այսպես, տեսնենք ի՞նչ հիմնական սննդանյութեր են անհրաժեշտ, և ո՞ր սննդամթերքներն են դրանք պարունակում:

Սպիտակուցներ- Երեխաների ճանաչողական կարողությունները խթանող սննդամթերքներից են սպիտակուց պարունակող մթերքները՝ միս, կաթնամթերք, ձկնեղեն, ձու, լոբեղեն, ընկուզեղեն: Եթե սպիտակուցային պահանջը չի ապահովվում, երեխայի առաջադիմությունն ընկնում է, անտարբերություն է առաջանում, պասիվություն և թմրածություն է նկատվում:

Երկաթ- Երեխաների մոտ երկաթի պակասը բերում է ուշադրության անկման, ինչպես նաև հիշողության վատթարացման: Երկաթի ամենհաստատուն աղբյուրը տավարի միսն է:

Ցինկ- Տասնյակ հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ սննդակարգում ցինկի պակասը ազդում է հիշողության վրա, դանդաղեցնելով ուղեղի ինֆորմացիան վերհիշելու ֆունկցիան: Ցինկ շատ կա ծլեցրած ցորենի, ցորենի թեփի, արևածաղիկի և դդումի սերմերի մեջ :

Բարդ ածխաջրեր- Ածխաջրեր կարելի է ստանալ ամբողջական հացահատիկներից, մրգերից, բանջարեղենից: Սրանցից ուղեղը ստանում է գլյուկոզայի, հետևաբար էներգիայի պաշար: Ածխաջրերը օգնում են ուղեղին հեշտորեն կլանել սերոտոնինի վերածվող տրեպտոֆանը, որը կարևոր է ախորժակի, քնի, հիշողության, սովորելու, մարմնի ջերմաստիճանի կարգավորման, տրամադրության, վարքի դրսևորման, սրտանոթային համակարգի աշխատանքի, մկանային, էնդոկրին համակարգի կարգավորման ևայլ ֆունկցիաների համար:

Օմեգա-3- Ուղեղի լավ սնուցման համար անհրաժեշտ են նաև որոշ տեսակի ճարպեր: Դրանցից կարևորագույնը Օմեգա-3 ճարպաթթուն է: Օմեգա-3-ը օգնում է նաև իմունային համակարգի ամրացմանը, ապահովում է լավ տրամադրություն, զերծ է պահում ընկճախտի բերող մտքերից: Օմեգա-3-ի մեծ պաշար կարելի է գտնել յուղոտ ծովային ձկնեղենի մեջ, կտավատի ձեթի, ընկուզեղենի մեջ:

Վիտամիններ և հանքային աղեր– Վիտամինները և հանքային աղերը կարևոր են ինչպես նորմալ ֆիզիակական աճի, այնպես էլ` մտավոր աշխատանքի համար: Ամենաշատ վիտամիններ և հանքային աղեր պարունակում են բանջարեղենը, մսամթերքը, կաթնամթերքը, ձուն:

Ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտ է, բժշկի խորհրդատվությամբ երեխաներին վիտամինային կոմպլեքսներ տալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս