Պարզ խորամանկություններ՝ քիչ ուտելու համար
                                    steptohealth.ru կայքը գրում է, որ կարելի է օգտագործել պարզ միջոցներ` ավելի քիչ մթերք օգտագործելու համար:
Օրվա ընթացքում մի քանի անգամ հաց կերեք:
- Կերեք նստած և առանց շտապելու: Երբեք «ոտքի վրա» հաց մի կերեք և աշխատանքի վայրում էլ հաց մի կերեք, եթե դա սնվելու ձեր հերթական ժամը չէ:
 - Հաց ուտելիս աշխատեք չխոսել, հեռուստացույց չնայել և չզբաղվել այլ գործերով:
 - Եթե դուք զայրացած եք, ապա որոշ ժամանակ սպասեք մինչև հաց ուտելը: Ամանի մեջ այնքան ուտելիք լցրեք, որքան կարող եք ուտել: Եթե թավայում պատրաստված ճաշատեսակ է մնացել, այն միանգամից տեղավորեք սառնարանում, որպեսզի ձեզ մոտ այն ևս ուտելու ցանկություն չառաջանա:
 - Ուտելու ժամերի միջակայքում աշխատեք ոչինչ չուտել: Սովորեք ձեր ուտելիքը դնել ամանի մեջ, որպեսզի կարողանաք վերահսկել օգտագործվող մթերքի քանակը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    