Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն իրեն չի թելադրի՝ կործանիչներ վաճառե՞լ Թուրքիային, թե՞ ոչ

Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ ինքնաթիռներ վաճառե՞լ Թուրքիային, թե՞ ոչ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով F-35 կործանիչների գնման վերաբերյալ Թուրքիայի հետ գործարքին վարչապետ Նեթանյահուի ընդդիմանալուն։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշումները «բավականին մոտ են»։

«Մենք լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, մեծ հավանականություն կա, որ ինչ-որ բան տեղի կունենա»,- պարզաբանել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ որոշել է ուրբաթ կասեցնել հարվածները, որովհետև «Միացյալ Նահանգների և Իրանի միջև որպես միջնորդ հանդես եկող երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են իրեն բանակցությունների ևս մեկ հնարավորություն տալ»։

«Բոլոր նրանք, ովքեր մասնակցում էին Իրանի հետ բանակցություններին, ինձ խնդրում էին՝ «մի՛ կրակեք»»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, իրանցիները ցանկանում են համաձայնության հասնել։

«Ոչինչ չես շահի, ոչինչ չես կորցնի»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը՝ պարզաբանելով, թե ինչու է համաձայնել միջնորդների խնդրանքին։ Նա հայտարարել է, որ հարվածները կասեցնելուց ի վեր նավթի գները նվազել են, ֆոնդային շուկաները՝ աճել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031