Բաժիններ՝

Անսպասելի 5 մթերք, որոնք օգտակար են առողջության համար

steptohealth.ru կայքը կազմել է մթերքների ցանկը, որոնք կարող են օգտակար լինել առողջության համար:

  1. Պոպկորն: ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ինստիտուտներից մեկի գիտնականները վերջերս պարզել էին, որ պոպկորնը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում:
  2. Հետազոտությունների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր ամեն օր 3 բաժակ սև թեյ են խմում, 60 տոկոսով նվազեցնում են կորոնար հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը:
  3. Սուրճը մարդուն որոշ չափով էներգիա է տալիս: 2012թ. անցկացված հետազոտության հեղինակները նշում էին, որ այն կարող է պաշտպանել քաղցկեղից: Սակայն պետք է զգույշ լինել սուրճ օգտագործելիս: Դրա չարաշահումը վնասում է նյարդային համակարգը:
  4. Մասնագետները կարծում են, որ ձուն ևս կարող է օգտակար լինել մարդու օրգանիզմի համար: Այն վիտամին B4 է պարունակում, ինչը կարևոր է ուղեղի աշխատանքի և հիշողության համար:
  5. 2011թ. Կոպենհագենի համալսարանում հետազոտություն անցկացվեց՝ պանրի հետ կապված, ինչի արդյունքում մասնագետները նշում էին, որ շատ պանիր օգտագործող մարդկանց մոտ նվազում է խոլեստերինի մակարդակը: Պետք է հիշել, սակայն, որ պանիրը շատ ճարպոտ մթերք է, այն պետք չէ չարաշահել:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս