Բաժիններ՝

Չիայի սերմերի օգտակար հատկությունները

Չիայի սերմերը դեռևս լայնորեն հայտնի չեն, սակայն եթե դուք իմանաք նրանց օգտակար հատկությունների մասին, ապա դրանք անփոխարինելի կլինեն ցանկացած խոհանոցում։

Չիայի սերմերի հայրենիքը Մեքսիկան է։ Ացտեկները այն օգտագործել են որպես դեղամիջոց։

Այս անգնահատելի մթերքը պարունակում է 20% սպիտակուցներ, 34% ճարպեր, ինչպես նաև հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր։

Հատկապես հարուստ է տարատեսակ Օմեգա- 3 չհագեցված ճարպաթթուներով։

Եվ այսպես՝

Ինչով են օգտակար չիայի սերմերը։

1. Քաշի նվազեցում

Քանի որ այս սերմերը ստամոքս ընկնելուց անմիջապես հետո ներծծում են մեծ քանակությամբ ջուր, մարդու մոտ հագեցածության զգացողություն է առաջանում։
Սննդակարգում չիայի սերմերի գործածումը անխուսափելիորեն կբերի քաշի արագ ու էֆեկտիվ կորստի առանց առողջության համար վտանգավոր լինելու, քանի որ չիայի սերմերը պարունակում են լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու սննդարար նյութերը։
Այս սերմերը գործածելիս մարդու մոտ կորչում է վնասակար սնունդ ուտելու ձգտումը, ինչը պակաս կարևոր չէ։

 2. Չիայի սերմերը կալցիումի հզոր աղբյուր են։

Նրանց մեջ 5 անգամ ավել կալցիում է պարունակվում, քան կաթի մեջ և 2 անգամ ավել կալիում, քան բանանի մեջ։
Այդ սերմերն օգտագործելով՝ այլևս չեք ունենա փշրվող ոսկորների, կոտրատվող եղունգների և ճյուղավորված մազերի հետ կապված խնդիրներ։

3. Օմեգա- 3 ճարպաթթուներ

Սրանք դեղ են։ Ճարպաթթուներ չիայի սերմերում այնքան կան, ինչքան դրանց հարստությամբ հայտնի կարմիր ձկան մեջ։

Այդ ճարպաթթուները իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավում են սրտի աշխատանքը, օգնում են դեպրեսիաների և տրամադրության անկումների դեպքում։
Ճարպաթթուները նպաստում են ուղեղի նորմալ աշխատանքին և լավ են անդրադառնում մաշկի վրա։

 4. Հավերժ երիտասարդություն

Այս չգերազանցված սերմերր հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են մարդուն տարիքից ավելի փոքր երևալ և խուսափել շատ ինֆեկցիոն հիվանդություններից։

Անհավատալի է, բայց այս, արտաքինից սովորական սերմերը ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակում, քան թարմ հապալասը:

 5. Էներգիա

Բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են սպորտով և ավելի էֆեկտիվ մարզումներ ապահովելու համար սիրում են հատուկ սննդային հավելումներ, որոնք ավելացնում են էներգետիկ ռեսուրսը, այս սերմերը շատ օգտակար կարող են լինել։

Չիայի սերմերը պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ այնքան օգտակար նյութեր, որքան սպիտակուցաածխաջրային կոկտեյլները, որոնք խմում են ավելի դիմացկուն դառնալու համար։
Օրական 4 ճ/գ չիայի սերմերը այն քանակությունն է, որը պետք է քո առողջության ամրապնդման համար։

Կարելի է սկսել օրական 1 ճ/գ-ից և աստիճանաբար մեծացնել քանակությունը։
Չիայի սերմերը չեզոք համ ունեն։ Դրանք կարելի է ավելացնել շիլաների, ապուրների, յոգուրտների մեջ։ Կարելի է նաև դրանցով համեմել աղցանները։
Չիայի սերմերը պահպանվում են շատ երկար, ինչը նույնպես շատ կարևոր է։
Փորձիր դրանք օգտագործել սննդի մեջ և շատ շուտով կզգաս՝ ինչպես կփոխվի քո ինքնազգացողությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս