Բաժիններ՝

Որ հիվանդություններն են սրվելու 2015-ին

Aroxj.am-ը գրում է. 2015 թվականը ձեր օրգանիզմի առողջության համար էներգախնայողության տարի է: Աստղերը հուշում են, որ այս տարի կապույտ այծը չի պատրաստվում ձեզ խրախուսել ավելորդ էներգիայով ու ուժերով: Ու որպեսզի ձեր ինքնազգացողությունը ու առողջությունը լավ լինի հարկավոր է խնայել ուժերը ու անցնել առողջ ապրելակերպի: Հակառակ դեպքում, ըստ հորոսկոպի, 2015-ը կլինի քրոնիկ հիվանդությունների սրման տարի:

Առաջին հերթին, 2015-ին սրվելու են հենաշարժական համակարգի հիվանդությունները, հոդացավեր, ոսկրային համակարգի շեղումներ: Երկրորդ տարածված առողջական խնդիրները կապված են լինելու նյրադային համակարգի հետ: Սրվելու են նաև սրտանոթային հիվանդությունները՝ մասնավորապես, եթե մինչև այդ էլ ձեր սրտանոթային համակարգը ունեցել է խնդիրներ:

Առողջական խնդիրներից խուսափելու համար, աստղերը հուշում են, որ այս տարի անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին՝ միաժամանակ շատ ուժեր չվատնելով՝ մարզանքների ու վարժությունների վրա: 2015-ին պետք է օրգանիզմի ամբողջ էներգիան օգտագործել քիչ-քիչ, առանց ծանրաբեռնվածության:

Ժամերով մարզասրահներում պարապելու փոխարեն, ամեն օր 10-15 րոպե կատարեք թեթև վարժանքներ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը փոխարինեք շնչառական վարժություններով՝ այցելեք յոգայի կամ բուժիչ գիմնաստիկայի:

Այս տարի, ինչպես բոլոր նախորդող տարիներին, անհրաժեշտ է թողնել վատ սովորությունները, սակայն, ինչպես արդեն նշել էինք ամեն ինչ հարկավոր է կատարել առանց գերծանրաբեռման: Որոշել եք թողնել ծխելը՝ սկսեք, բայց մի շտապեք, ցանկանում եք դիետա պահել, մի ենթարկեք օրգանիզմը կրուկ փոփոխությունների:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս