Պուտինը խոսում էր ոչ թե պատմության, այլ Ուկրաինայից հետո աշխարհի քաղաքական քարտեզի մասին

Քաղաքական վերլուծաբան Բորիս Պերվուշինը գրել է. Պուտինը կիրակի օրը խոսում էր ոչ թե պատմության, այլ Ուկրաինայից հետո աշխարհի քաղաքական քարտեզի մասին. «Վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը: Եվ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային, Ռումինիային… ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի»,-ասել էր նա:

Սա հարված չէ Կիևին, այնտեղ արդեն խփելու կամ դրանով համոզելու մարդ չկա։ Սա ուղղակի հարց է Վարշավային, Բուդապեշտին և Բուխարեստին. ինչո՞ւ շարունակել պահել ուրիշների տարածքներից հավաքված պետությունը, եթե Ռուսաստանը չի հավակնում ամբողջ Ուկրաինային, իսկ նախկին կարգն ամեն դեպքում փլուզվում է։ Ինչո՞ւ պետք է լեհ, հունգարացի կամ ռումինացի հարկատուն ֆինանսավորի կիևյան վարչակարգին՝ վերջնարդյունքում մնալու համար պարտքերով և առանց տարածաշրջանի վերակառուցմանը մասնակցելու իրավունքի։

Պուտինն ուկրաինական հարցը բրյուսելյան հարթությունից տեղափոխեց ազգային հարթություն։ Ազգային քաղաքական գործիչը պարտավոր է մտածել սեփական տարածքի, պատմական հիշողության և սահմանի մյուս կողմում գտնվող քաղաքացիների մասին, մանավանդ, երբ Անդրկարպատիայում հունգարացիներ են ապրում, իսկ նախկին հողերի հիշողությունը շարունակում է մնալ լեհական և ռումինական քաղաքականության մի մասը։

Այժմ այս երկրների ցանկացած քաղաքական գործչի կարելի է ուղղակի հարց տալ` դուք պաշտպանում եք սեփական ժողովրդի շահե՞րը, թե՞ Լենինի ու Ստալինի կողմից գծված սահմանները։ «Պուտինի գործակալ» պիտակն այստեղ արդեն չի աշխատի, քանի որ Պուտինն առաջարկել է ոչ թե ծառայել Ռուսաստանին, այլ եվրոպացիներին հիշեցնել, որ նրանք ունեն սեփական ազգային շահեր։

Կարդացեք նաև

Ռուսաստանը պատրաստ չէ հարևաններին խոստումներով կերակրել և նրանց չի կանչում ավարը կիսելու։ Մոսկվան պարզապես արձանագրում է. ուկրաինական կառույցը կանգուն էր քանի դեռ այն երաշխավորում էր Ռուսաստանը։ Կիևը Ռուսաստանին թշնամի հայտարարեց և զրկվեց այդ կառույցը պահպանելու ընդունակ միակ ուժից։ Այժմ պատմությունն ամեն ինչ կդնի իր տեղը։

Հիշեցնենք, կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում ռազմածովային նավատորմի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր.

«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը. թե՛ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային, Ռումինիային։ Վաղ թե ուշ՝ ոչ թե վաղը, գուցե մյուս օրը, մեկ կամ երկու տարի հետո, 10, 15…, բայց ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորը Ռուսաստանն էր»,-հայտարարել է նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031