Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հետ։

«Ոչ ոք ինձ չի ասի, թե մենք ինչ պետք է վաճառենք»,– լրագրողներին հայտարարել է Թրամփը Air Force One ինքնաթիռում։

Նա Թուրքիային բնութագրել է որպես «հիանալի դաշնակից», որը «շատ լավ աշխատանք է կատարել» տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ Սիրիայում։

Թրամփը նշել է, որ Անկարան «Իսրայելի կամ Նեթանյահուի մեծ երկրպագուն չէ», սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև երկկողմ գործընկերությունը շարունակում է ամուր մնալ։

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ «անշուշտ կքննարկի» Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումների վերականգնման հարցը՝ Թուրքիային անվանելով երկիր, որը «շատ ավելի հավատարիմ է, քան մյուսները»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը «դրական դիրքորոշում» ունի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031