Հնագույն ժամանակներից բուժիչ նպատակներով օգտագործել են նաև ծիրանի պտղակորիզը։ Պարունակում է 35-60 տոկոս չչորացող ցածր թթվայնություն և ոչ բարձր մածուցիկություն ունեցող ճարպայուղ, սպիտակուց, ածխաջրեր, գլյուկոզիդ էմուլսին, ֆերմենտներ, ամիգդալին, վիտամինանման նյութեր B15 և B17 և այլն։
Պլաստիկ վիրաբուժությունը բավական ծավալուն, պատասխանատու և լուրջ վիրահատության տեսակ է: Որոշ մարդկանց թվում է, թե սա քթագործություն է կամ կոսմետիկ ինչ-որ միջամտություն:
Նման կենտրոնների ստեղծման կարիք կա ողջ Հայաստանում, Գյումրիում` մասնավորապես, կապված հետերկրաշարժյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի և արժեհամակարգի փոփոխման հետ: Կենտրոնի ստեղծման գաղափարը կար վաղուց:
Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։
Բալենու տերևը պարունակում է մանրէասպան ֆիտոնցիդներ, կումարին, տանին, խեժանյութ, ամիգդալին։
Նախարարության կողմից արդեն կազմակերպվել է երեխայի խորհրդատվությունը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանակական նյարդաբանի մոտ, որի մասնագիտական եզրակացության արդյունքում կորոշվի, թե որտեղ և ինչ մասնագետների կողմից պետք է կազմակերպվի նրա հետագա անվճար բուժումը։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարևան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են:
Ծիրանը պարունակում է յոդ, որը լիովին պահպանվում է չրի մեջ. 75 մկգ` 100 գ հումքի մեջ, այս քանակը համապատասխանում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի կեսին։ Յոդը, ինչպես նաև կալիումը, պղինձը, կոբալտը անհրաժեշտ են վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար։ Շատ մասնագետներ գտնում են, որ սա մեր երիտասարդությունը պահպանող օրգանն է։
Բալենու պտուղն ունի իմունային համակարգն ամրացնող, միզամուղ, հականեխիչ, հակաուռուցքային, արյան մակարդելիությունը կարգավորող, հակասկլերոտիկ, թույլ լուծողական, հակաբորբոքային, ծարավը հագեցնող, ախորժակը լավացնող, սրտխառնոցը դադարեցնող, ուրատային քարերը տրոհող, նյութափոխանակությունը կարգավորող, պրեբիոտիկ, ցավամոքիչ և այլ օգտակար հատկություններ։
Քարամոշի բույսի վերգետնյա մասը պարունակում է նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային, հակամանրէ և ֆերմենտատիվ ակտիվությունը բարձրացնող հատկություն` ինչպես անանասում պարունակվող ֆերմենտ բրոմելայնը։ Քարամոշի տերևով, ծաղիկով, ցողունով կամ պտղով պատրաստված թեյն ունի նիհարեցնող հատկություն։
Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում համատարած թունավորման դեպք է գրանցվել: Արդեն 3-րդ օրն է, ինչ Աշտարակի և Թալինի հիվանդանոցների շտապօգնության մեքենաներն ամեն օր այցելում են գյուղ, տեղում ցուցաբերում անհրաժեշտ օգնություն:
Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։
Մինչև այժմ իրենց բնակավայրերում անվճար ստուգվել է 329 146 մարդ, որից մոտ 137 հազարը` երեխաներ, վիրահատվել է 11 823-ը, լազերային միջամտության ենթարկվել` 4 540-ը, ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու։
Ազնվամորին պարունակում է նաև մոլիբդեն, կոբալտ, ֆտոր, բիոտին և այլն։ Այլ հայտնի մրգերից և բանջարեղենից ստացված հյութերի համեմատությամբ ազնվամորին պարունակում է ավելի մեծ քանակությամբ մարգանեց և ցինկ, պղնձի, երկաթի և E վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն սև հաղարջենուն։
Պղպեղ սևից ստացված պատրաստուկներն ունեն մարսողությունը կարգավորող ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող, արյունաստեղծ, վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն, նաև հակակարկամային, հիպոտենզիվ հատկություն։
Եզան լեզուն, նույն ինքը` ջղախոտը, հայտնի է եղել հայ բուժարարներին։ Որքան էլ որ աշխարհը գրի հին հունական և հռոմեական բժիշկների նվաճումների մասին, մենք կարող ենք ավելացնել. Արտաշիսյանների Հայաստանում մշակվել են դեղաբույսեր` դրանցից բուժիչ պատրաստուկներ ստանալու նպատակով։
«Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանի խոսքերով՝ իրականում խոսքը գնում է շատ պրիմիտիվ, առօրեական խախտումների մասին
Մերձավոր Արևելքում տարածվել է մի նոր տեսակի վարակ, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ատիպիկ թոքաբորբը (SARS-ը): Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Առողջության պահպանման Միջազգային կազմակերպության տվյալներով` մարդկանց 90 տոկոսը հերպեսի վարակակիր է։ Մնացած 10 տոկոսը գործնականում նախադպրոցական տարիքի երեխաներ են։
ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հերքեց այն տեղեկությունը, թե Հայաստանում ջրծաղիկի համաճարակ կա:
Հայաստանում մինչ օրս լաբորատոր հետազոտությամբ կարմրուկի 4 դեպք է հաստատվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Կանացի անպտղություն. Խառնեք 30 գ ջղախոտ մեծի (եզան լեզու) չոր տերև և 10 գ չոր, մանր կտրատած արմատ, մեխակ համեմունքային` 5 կոկոն, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, ավելացրեք 250 գ մեղր, եփեք ևս 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վերջանա, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք։
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 1689-Ա հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
Ծաղկակաղամբը հիանալի աղբյուր է մի շարք վիտամինների` վիտամին C, K, B6, B1 (thiamine), B2 (riboflavin), B3 (niacin), E (alpha-tocopherol) ֆոլիևյան թթու (folic acid): Ծաղկակաղամբը պարունակում է այնպիսի կենսական հանքանյութեր, ինչպիսիք են` կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալիումը և մանգանը:
«Քանի դեռ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում և վիճակը ծայրահեղ ծանր էր, մենք հարազատներին հորդորում էինք, որ այդ մասին ոչ մի խոսք չասեն: Այժմ Բուդաղյանն արդեն հիվանդասենյակում է և բարեկամները պետք է որոշեին՝ երբ ասեն»:
Մոտ երեք ու կես րոպե տևողությամբ տեսանյութը ցույց է տալիս, ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը, ինչպես է պտուղը զարգանում ու վերածվում երեխայի:
Սալորի պտուղը պարունակում է երկաթ, մարգանեց, պղինձ, յոդ և քրոմ, վիտամիններ A-0,1 մգ (100 գ հումքի մեջ), B1-0,06մգ, B2-0,04 մգ, պանտոտենաթթու (B5)-0,15 մգ, նիացին (PP)-0,6 մգ, պիրիդոքսին (B6)-0,08 մգ, E-0,63 մգ, C-10 մգ, ֆոլիաթթու (B9)-1,5 մկգ, նաև ֆլավոններ, կումարին, մինչև 0,9 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս պեկտին։
Վանաձորում 5 պոլիկլինիկա կա (առողջության առաջնային կենտրոն), 1 բժշկական կենտրոն, 1 ինֆեկցիոն հիվանդանոց և 1 նյարդահոգեբանական դիսպանսեր, որոնք բոլորը ՓԲԸ-ներ են:
Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում այս օրերին Առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացնում: Պատճառը հարևան Վրաստանում կարմրուկի համաճարակն է:
Հիվանդը 49 տարեկան է, կարմրուկով վարակվել է հիվանդ անձի հետ շփման արդյունքում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: