
Մրգեր և բույսեր՝ նիհարելու համար

steptohealth.ru կայքը կազմել է այն մրգերի և բույսերի ցանկը, որոնք կարող են օգնել նիհարել: Կայքը հիշեցնում է նաև, որ դրանք չպետք է չարաշահել, որպեսզի առողջությանը վնաս չպատճառվի:
- Կանկար (արտիշոկ): Այս մթերքն օգնում է ավելի արագ այրել օրգանիզմի ճարպերը:
- Առվույտ: Այն մաքրում է օրգանիզմը՝ օգնելով նյութափոխանակության հետ կապված խնդիրների դեպքում: Օգնում է կարգավորել ախորժակը:
- Արքայախնձոր: Այս միրգն օգտակար է նաև ցելյուլիտի դեմ պայքարում, օգնում է քայքայել ճարպերը և դրանք դուրս հանել օրգանիզմից:
- Գրեյպֆրուտ: Այն օգնում է ավելի շատ կալորիաներ այրել:
- Ֆիկուս: Լավացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև անցկացնում է սովի զգացողությունը:
- Պապայան ևս լավացնում է օրգանիզմում նյութափոխանակությունը, օգնում է արագ ազատվել այն ամենից, ինչի կարիքն օրգանիզմը չունի:
Թարգմանությունը՝ 168.am-ի