Պուտինը մտադիր է մինչև 500 հազար մարդ մոբիլիզացնել. Զելենսկի
«Պուտինը պատրաստ չէ կանգնեցնել այս պատերազմը, նա ցանկանում է դա անել սեպտեմբերի 21-ին Պետդումայի ընտրություններից հետո և ակնկալում է մոբիլիզացնել 300-ից 500 հազար մարդ»։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ընդ որում, բնակչության զգալի տոկոսը նույնպես դեմ է պատերազմին, բայց նրանք, միևնույն է, աջակցում են Պուտինին: Նա չի կարողանա արագ պատրաստել այդ մարդկանց: Դա, կրկին, նշանակում է, որ նա մարտի դաշտ է ուղարկելու վատ պատրաստված մարդկանց: Իսկ դա, իր հերթին, նշանակում է մեծ կորուստներ»,- նշել է նա:

