Բաժիններ՝

6 մթերք նյութափոխանակության լավացման համար

steptohealth.ru կայքը ներկայացրել է 6 մթերք նյութափոխանակության լավացման համար:

  1. Բանանը հարուստ է նյութերով, որոնք օգնում են նյութափոխանակությանը:
  2. Խնձորն իր մեջ որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են աղիներին նորմալ աշխատել: Օգտակար են նաև խնձորի հյութը և քացախը:
  3. Որոշ հատապտուղներ հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք շատ օգտակար են աղիներ համար: Հապալասը, ելակը, մոշը կարելի է օգտագործել տարբեր տեսքով՝ հյութեր և կոկտեյլներ, յոգուրտներ, շիլաներ:
  4. Գազարը հիանալի միջոց է դետոքսիկացիայի համար: Եթե պարբերաբար գազար օգտագործեք, ձեր աղիները կաշխատեն՝ ինչպես անհրաժեշտ է: Ավելի լավ է գազարն օգտագործել թարմ վիճակում, աղցանների մեջ կամ էլ հյութի տեսքով: Գազարն օգտագործելու ևս մեկ հետաքրքիր ձև կա՝ շատ մանր կտրատած գազարը կարելի է խառնել մեղրի հետ և օգտագործել:
  5. Սոխը ոչ միայն հրաշալի բնական միջոց է արյան մեջ խոլեստերինի քանակի նվազեցման համար, այլև կանխարգելում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է քաղցկեղը: Սոխը նաև արդյունավետ հակաօքսիդանտ է:
  6. Նյութափոխանակության լավացմանը կարող է օգնել նաև լոլիկը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս