Բաժիններ՝

Հնդկացորենը` որպես ճարպերի անհավանական այրող միջոց

Հնդկացորենի (гречка) առավելությունները՝ նիհարելու միջոց է, և քաշը երկար ժամանակ չի ավելանում։

Թերությունները՝ ճաշացանկի միօրինակությունը։

Ընդամենը անհրաժեշտ է երեկոյան թրջել հնդկացորենը, ծածկել սրբիչով և հաջորդ օրն ուտել։

Չի կարելի ավելացնել շաքար և աղ։ Կարելի է զուգահեռ խմել օրական 1 լիտրից ոչ ավել 1%-անոց կեֆիր։

Այս դիետային խստորեն պետք է հետևել առաջին 4 օրը, ապա համային փոփոխություն մտցնելու համար կարելի է ավելացնել մի քիչ պղպեղ կամ կանաչեղեն։
Եթե չշեղվեք դիետայի պահանջներից, 10 օրում կարելի է կորցնել մինչև 15 կ/ գ։
Հնդկացորենի ավանդական ղիետային հետևելը շատ դժվար է, սակայն արդյունքն առավել քան գոհացուցիչ է։

Հնդկացորենը շատ օգտակար, կարելի է ասել, բացառիկ մթերք է։ Հենց հնդկացորենային դիետային են հետևում տիբեթյան վանականները մաքրող պասերի ժամանակ։
Եվրոպայում այս դիետան խորհուրդ են տալիս սրտանոթային հիվանդությունների ժամանակ։ Իսկ Արևելքում այն ընդհանրապես անհրաժեշտություն է համարվում կանանց համար, քանզի այն ոչ միայն նիհարեցնող էֆեկտ ունի, այլև բոլոր քսուքներից և դիմակներից լավ է մազերը դարձնում փայլուն, եղունգներն ու ատամները՝ ամուր, իսկ մաշկը՝ հարթ և նուրբ։

Եվս մի կարևոր հանգամանք հնդկացորենի օգտին։

Այս մթերքը միշտ բնական կերպով է գործածվում։ Սա երևի թե միակ մթերք ն է, որը հնարավոր չեղավ գենոմոդիֆիկացնել։
Այժմ կներկայացնենք հնդկացորենի դիետայի մի քանի տարբերակ։

  1. Հնդկացորենային դասական դիետա։ Սրա էությունն այն է, որ օրվա ընթացքում պետք է ուտել միայն ջրով եփած հնդկացորեն։ Դիետիկ նորման 1բաժակ հնդկացորենն է, որը պետք է եփել ու ուտել 1 օրվա ընթացքում։ Եթե չափաբաժինը ձեզ չի բավականացնի, կարող եք ավելացնել։
    Այս դիետայի ընթացքում կարելի է խմել ցանկացած քանակությամբ առանց շաքարի կանաչ թեյ, մաքուր չգազավորված ջուր։ Կեսօրին թույլատրելի է նաև 1 բաժակ հյութ։
  2. Այս տարբերակում հնդկացորենային և կեֆիրային դիետաների համադրությունն է (1կգ. հնդկացորեն + կես լիտր կեֆիր)։

Հնդկացորենային դիետայի կարևորագույն պայմանը սննդակարգից աղի, շաքարի և յուղի իսպառ բացառումն է։
Ցավոք, հնդկացորենային դիետայի բացասական կողմն այն է, որ նրան հետևելու արդեն 3- րդ օրը այլև չես ուզում այն տեսնել։
Մյուս բացասական կողմն այն է, որ այս դիետայի մեջ բացառվում են աղն ու շաքարը, որոնք կարևոր են ճիշտ նյութափոխանակություն ապահովելու համար։ Այդ պառճառով էլ այս խիստ դիետային հետևողների մոտ հաճախ նկատվում են ինքնազգացողության վատացում՝ գլխացավ, ապատիկ վիճակ, աշխատունակության անկում։

Հնդկացորենային դիետայի ևս 1 տարբերակ կա՝ հնդկացորենայի գնդիկների մակրոբիոտիկ դիետան, որը շատ հարմար է զբաղված մարդկանց համար։

Եվ այսպես՝

Առավոտյան եփում եք մոտ 200-250 գր. հնդկացորեն, թողնում ենք մի քիչ սառչի և տրորում ենք այնքան, որ դառնա կպչուն զանգված։ Այնուհետև քերիչով քերում ենք 1 միջին չափսի գազար և շատ մանր կտրատում ենք 1 բուլղարական պղպեղ։ Խառնում ենք և ավելացնում 1ճ/ գ կիտրոնի հյութ, ապա ստացված զանգվածից գնդիկներ ենք սարքում։ Այս գնդիկները շատ հարմար են տեղափոխելու համար։ Կարող եք հետներդ տանել աշխատանքի։

Հենց քաղցի զգացողություն է առաջանում, վերցնում եք 2-3 գնդիկ, դնում բերանի մեջ, բայց չեք ծամում, այլ սպասում եք, որ դրանք թքի ազդեցությամբ թրջվեն։ Ապա կարող եք կուլ տալ գնդիկները։
5-7 րոպեից քաղցի զգացողությունն անհետանում է։ Այդ ժամանակ կարելի է 1 բաժակ ջուր խմել։
Դիետայի տևողությունը 3 օր է։

Հնդկացորենային դիետայի ևս 1 տարբերակ է չրերով հնդկացորենային դիետան։
Վերևում նշված ապատիայի զգացողությունը օրգանիզմում շաքարի պակասի հետևանք է։ Այս դեպքում ձեզ կօգնեն չրերը, որոնք կարելի է և հնդկացորենի մեջ ավելացնել, և օգտագործել առանձին։

Օրական թույլատրվում է ուտել 6-7 հատ չրից ոչ ավել, և անպայման դրանք պետք է լավ ծամել։ Այսպես քաղցի զգացողությունը շուտ է անցնում։

Դիետոլոգները զգուշացնում են, որ հնդկացորենային դիետան, ինչպես և մյուս բոլոր դիետաները, օրգանիզմի համար չպետք է շոկ լինեն։ Սկզբի համար փորձեք հնդկացորենային դիետան օգտագործել որպես բեռնաթափման օր։
Հետևեք ձեր զգացողություններին։ Եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն կարող եք դիետայի տևողությունը երկարեցնել։

Վերջում հավելենք, որ այս դիետայի օպտիմալ ժամանակահատվածը 2 շաբաթն է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս