Ուկրաինայի ԱԳՆ նախկին պետքարտուղարն ու օգնականները յուրացրել են 1,2 միլիոն դոլար արևմտյան օգնություն. Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրո
Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տվյալներով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նախկին պետքարտուղարն ու նրա օգնականները հափշտակել են 1,2 միլիոն դոլարի արևմտյան օգնություն։ Մեղադրյալների անունները պաշտոնապես չեն հրապարակվում։
Քննության տվյալներով՝ 2022 թվականին միջազգային դոնորները՝ ԱԳՆ նախկին պետքարտուղարի խնդրանքով, գումար են փոխանցել նրան ենթակա կազմակերպության հաշվեհամարին։ Այնուհետև միջոցները դուրս են բերվել մի քանի իրավաբանական անձանց և ստվերային դրամարկղերի (կոնվերտացիոն կենտրոնների) միջոցով։

