Առանց տանջանքների քաշ կորցնելու 23 գաղտնիք
steptohealth.ru կայքը գրում է, որ 23 գաղտնիքների միջոցով կարելի է առանց տանջանքների ազատվել ավելորդ կիլոգրամներից:
- Մթերքը լավ ծամեք: Դա ձեզ կօգնի ավելի շուտ հագեցած զգալ. ապացուցված է, որ ուտել սկսելուց հետո 15-20 րոպե դուք դեռ սովի զգացում եք ունենում:
- Օրվա ընթացքում սնունդ ընդունելուց հետո որոշ ժամանակ անց ջուր օգտագործեք: Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Մինչև սնվելը մեկ բաժակ ջուր օգտագործելն էլ ձեզ կօգնի ավելի արագ կշտանալ:
- Շատ օգտագործեք բանջարեղեն, մրգեր, ընկույզ: Դրանք բոլորն իրենց մեջ նյութեր են պարունակում, որ օգնում են օրգանիզմից հանել այն ամենը, ինչ նրան պետք չէ:
- Խուսափեք սպիտակ շաքարի օգտագործումից: Մինիմալի հասցրեք նաև գազավորված ըմպելիքների օգտագործումը. դրանք մեծ քանակով շաքար են պարունակում:
- Կանաչ և կարմիր թեյ խմեք: Դրանք օգնում են այրել ճարպերը և կանխում են ճարպերի մնալն օրգանիզմում:
- Խուսափեք աղի օգտագործումից, քանի որ այն ճարպերը պահում է օրգանիզմում:
- Նախաճաշելը ձեզ կօգնի օրվա ընթացքում առավել շատ էներգիա ունենալ և չգայթակղվել աշխատանքի ընթացքում որոշ բաներ ուտելով:
- Ընթրիքը պետք է թեթև լինի: Այն ամենը, ինչ ուտում եք ժամը 8-ից հետո, այլևս չի այրվում:
- Աշխատեք շատ չօգտագործել ընկույզ:
- Պարբերաբար բանջարեղենով ապուր կերեք: Դրանք շատ լավ կշտացնում են և օգտակար են առողջության համար:
- Մի տարվեք ցածր կալորիաներով սպիտակուցային դիետաներով: Դա վնասակար է առողջության համար, բացի դա՝ որոշ ժամանակ անց քարը նորից ավելանում է:
- Տապակած մթերքներ և կիսաֆաբրիկատներ մի օգտագործեք. դրանք մեծ քանակով ճարպեր են պարունակում:
- Մի չարաշահեք որևէ մթերք. հատկապես այնպիսիները, որոնք վտանգավոր են առողջության համար:
- Աշխատեք խուսափել դրսում սնվելուց, քանի որ դա սովորաբար ավելի շատ կալորիականություն ունի և ավելի քիչ օգտակար է:
- Սնվելու ընթացքում հեռուստացույց մի նայեք, շատ մի խոսեք:
- Երբեք մինչև ամբողջությամբ հագենալը մի կերեք: Դուք պետք է թեթև սովի զգացում ունենաք ուտելուց հետո, որը մի քանի րոպե անց կանցնի:
- Ուտելուց անմիջապես հետո դեսերտ մի կերեք:
- Որպես դեսերտ՝ միրգ մի կերեք, քանի որ այդ դեպքում նյութափոխանակությունը կդանդաղի:
- Կաթնամթերքը մի չարաշահեք:
- Պարբերաբար սպորտով զբաղվեք, շաբաթվա ընթացքում մինիմում 3 անգամ:
- Սովորություն դարձրեք շատ քայլել, վերելակից օգտվելու փոխարեն՝ ոտքով բարձրացեք:
- Ուտելիքին մեծ նշանակություն մի տվեք:
- Շատ կարևոր է ճիշտ սնվելը, բայց երբ դա կպչուն միտք է դառնում, դժվար է ցանկալի արդյունքի հասնելը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը