Հերոսը կարող է նահատակվել հերոսաբար, բայց ամեն նահատակ չէ, որ կարող է հերոսանալ. Հարություն Հարությունյան
«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը գրել է․
«Մենք պետք է հասկանանք, որ նահատակը հերոս չէ: Հերոսը կարող է նահատակվել հերոսաբար, բայց ամեն նահատակ չէ, որ կարող է հերոսանալ: Բառը ուժ ունի և բառերի հետ պետք է խնամքով վարվել: Մենք խառնել ենք ամեն ինչ և ուզում ենք մեզ հարգեն: Այդպես չի լինում: Եթե դու քո հերոսին չես հարգում, չես տարբերակում և վախից կամ պատահական փամփուշտից զոհված նահատակին հերոս ես անվանում, դա նորմալ չէ:
Եթե դու քո իսկական հերոսին (ողջ կամ նահատակված) անտեսում ես և հարկատուին ես հերոս հրչակում, լավ իմանալով , որ քո ստեղծած օրենսդրական դաշտում չկա և չի կարող լինել մի հարկատու, որ պետությանը չխաբի արևի տակ տեղ ունենալու համար, ուրեմն դու միտումնավոր խեղաթյուրում ես «հերոսի» գաղափարը:
Եթե դու նորածնի առիթով շնորհավորում ես, գրելով «Բարի գալուստ փոքրիկ հերոսին այս աշխարհ» , իսկ «փոքրիկ հերոսի» ծնողը աշխարհին հայտնի է իր՝ մանիպուլիատոր լինելով , ինչու չէ, նաև իրական հերոսների մասին ստեր հորինելով և վարկաբեկելով , ուրեմն դու ավելի մեծ մուտիլովչիկ ես, քան ՝ «փոքրիկ հերոսի» հայրը:
Հերոսները շատ չեն լինում, շատը՝ մնացածն են: Մեզ մոտ՝ հատկապես կազմակերպված խայտառակ պարտությունից հետո, իրական հերոսները մնացին այդ «շատի» ստվերների տակ: Ցավը երբեք չպետք է մոռանալ, չի մոռացվում, չի մոռացվելու: Խոնարհումս բոլոր նահատակներին , բայց եկեք անտեղի չչարաշահարկենք «հերոս» բառը և հարգենք յուրաքանչյուրի ցավը: Ցավը ձայն ունի, և այդ ձայնը չպետք է դառնա շահի աղբյուրի փնտրտուքը:
Այս առիթով, մի անձնավորության վերաբերյալ, ում հետ մտերմացել էի զավակի նահատակվելուց հետո, նոթատետրուս մի գրություն էի արել, որ միայն հիմա որոշեցի հրապարակել.
«Նա մահացավ այն պահին, երբ մոռացավ ցավը, բոլորն են այդպես մահանում, ոմանք ավելի դաժան՝ երբ ցավը դարձնում են բարեկեցության աղբյուր»»։

