Եթե փետրվարի 18-24-ը գրանցվել է 5033, ապա փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688 դեպք:
Ցինկը կարգավորում է իմունային համակարգը, մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան մեջ շաքարի քանակը, թեթևացնում է սթրեսը, բուժում է վերքերը և բշտիկները: Այն օգտակար է հղիության ժամանակ:
Կալցիումի բուժարար հատկություններից ամենակարևորը, թերևս, համարվում է ոսկրերի, ատամների առողջության պահպանումը, հաստ աղիի քաղցկեղի կանխարգելումը և ճարպակալման նվազեցումը:
Կալիումի առողջարար հատկությունները հեռու են պահում ուղեղի կաթվածից, արյան ճնշումից, սրտի և երիկամների հիվանդություններից, հոգնածությունից, սթրեսից, նպաստում են մկանների ամրությանը, օրգանիզմի ջրի հավասարակշռությանը, նյարդային համակարգի կարգավորմանը:
Բադանը տարածված է Հարավային Սիբիրի լեռների փշատերև և սաղարթավոր անտառներում, հասնում է մինչև ալպյան գոտի։ Մշակվում է դեղագործական հումք ստանալու համար։
Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ գործը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ մեղադրյալի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում:
Սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում` Փայտակարանի անտառներում. հանդիպում է ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում` ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։
«Ինձ էլ են ասել՝ ծանր է լինելու վիճակը: Եթե չես կարող պահել, ավելի լավ է հանձնի´ր: Ես միշտ ասում եմ ամենահեշտը հանձնելն է, բայց դրանից հետո պետք է գալ տուն, կարողանալ քնել ու առավոտյան պետք է կարողանալ արթնանալ»,- ասում է Նարինե Մանուկյանը
H1N1-ից (խոզի գրիպ) Հայաստանում ևս մեկ մահացության դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մարտի 6-ին մահացել է 58-ամյա մի տղամարդ:
Հայաստանում լիմֆոմաներով հիվանդների թվի աճ է արձանագրվում: Այս մասին այսօր Հայկական արյունաբանական ասոցիացիայի և Ռուսաստանի Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի կազմակերպած գիտաժողովի ընթացքում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
«Պատվաստանյութը եվրոպական պատվաստանյութ է, դրանից որակյալ մենք չենք կարող գտնել, և ԲՑԺ-ն շատ կարևոր պատվաստում է երեխայի համար»,- ասում է Ա. Վանյանը:
«1 շաբաթից կամ 10 օրից հետո այս ամեն ինչը կտրուկ նվազելու է, որովհետև սեզոնն է»,- ասում է հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե առողջական ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել նշված մանրէն:
Հայաստանում սիրտ-անոթային համակարգի վիրահատությունների գները մատչելի չեն, չնայած աշխարհում ամենացածր գները հենց այստեղ են սահմանված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը:
Նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում 2,1 անգամով աճել է սուր շնչառական հիվանդությունների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային թթվակաթնային ըմպելիքը, որը պատրաստվել է այծի կաթից։ Յոգուրտը, ինչպես նաև Կովկասի լեռնցիների ազգային ըմպելիք կեֆիրը, թուրքալեզու ժողովուրդների կատիկը, մեր մածունը, վրացական մացոնը, եգիպտական լեբենը, սիցիլիական մեցորադը ունեն հազարամյակների պատմություն։ 20-րդ դարի սզբում` Ֆրանսիայում աշխատող հանճարեղ ռուս գիտնական Ի. Մեչնիկովը կարողացավ առանձնացնել կաթը խմորող միկրոօրգանիզմները` «բուլղարական ցուպիկը» և «տերմոֆիլ […]
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին:
ՍԱՊԾ-ը որոշել է արգելել արտադրող «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը և արտադրանքը դուրս հանել շրջանառությունից,
Քրոնիկ հոգնածություն ունեցող անձինք սովորաբար դեպրեսիվ են լինում, ի վիճակի չեն լինում ադեկվատ ընդունել քննադատությունը, ինչը դժվարացնում է աշխատակիցների հետ շփումը: Ցրված լինելու պատճառով նրանք հաճախ են սկսում սխալներ անել աշխատավայրում:
Առողջապահության նախարարությունը որևիցե ուսումնասիրություն, գնահատում չի կարող անել այն պարզ պատճառով, որ գործը գտնվում է նախաքննության վարույթում, և իրականացվում է դատաբժշկակական փորձաքննություն։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:
«Second Sight» ընկերությունը FDA-ի հավանությանն է արժանացրել Միացյալ Նահանգներում թողարկել ու տեսողության հատուկ ապարատ, որը թույլ կտա կույրերին մասամբ տեսնել:
Միայն սուրճն ու շոկոլադը բավարար չեն ուղեղը թարմացնելու համար: Ուղեղի լիարժեք աշխատանքի համար ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամին C է անհրաժեշտ:
Հարսնախոտը (ֆիզալիս սովորական) չի օգտագործվում գիտական բժշկության մեջ, սակայն կատարվել են դեղաբանական ուսումնասիրություններ` պարզվել է, որ պտուղն ունի միզամուղ հատկություններ, իսկ պտղապատյանի յուղամզվածքն արագացնում է վերքերի ապաքինումը։
ABC News-ը գրում է, որ այժմ անորեքսիա հիվանդությունը հանդիպում է նաև երեխաների մոտ: Կայքը ներկայացնում է փոքրիկ Սոֆիի պատմությունը:
Հարցազրույց ՀՀ ԱՆ «Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար, Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի հետ
Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։
H1N1-ից` խոզի գրիպից, խուսափելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստվել վարակի դեմ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ այժմ չկա պատվաստանյութ միայն H1N1-ի դեմ:
Դ. Դումանյանը վստահեցնում է, որ խուճապի կարիք չկա
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար միայն մեկ դիմում է ստացվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բիշարյանը: