Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած երեխան վիրահատվել է.ԱՆ
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:
Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում աարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:
40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:
Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատում են ծանր:
ՀՀ Առողջապահության նախարարություն