Թուրքիան «առևտրային դիվանագետների բանակ» ունի 115 երկրում

Թուրքիան արտահանման նոր շուկաներ ձեռք բերելու և համաշխարհային առևտրում իր մասնաբաժինն ավելացնելու նպատակով շարունակում է ընդլայնել արտերկրում գործող առևտրային ներկայացուցչությունների ցանցը։ 115 երկրում ունի 235 առևտրային հարցերով խորհրդական և կցորդ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտերկրյա առևտրային ներկայացուցչությունների ամենամեծ ցանցը գործում է Եվրոպայում։ Առևտրային ներկայացուցիչների 34 տոկոսը տեղակայված է Եվրոպայում, որը Թուրքիայի ավանդական և խոշորագույն առևտրային գործընկերն է։

Երկրորդ տեղում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է՝ 38 ներկայացուցիչներով կամ ընդհանուր թվի 16 տոկոսով։ Այստեղ Թուրքիայի առևտրային ներկայացուցչությունները գործում են 16 երկրում և 26 կենտրոնում։

Երրորդ տեղում Մերձավոր Արևելքն է, որտեղ 12 երկրում և 21 կենտրոնում աշխատում է 32 առևտրային ներկայացուցիչ, ինչը կազմում է արտերկրյա անձնակազմի 13 տոկոսը։

Թուրքիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում Աֆրիկայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի արդյունքում մայրցամաքում ձևավորվել է լայն առևտրային ցանց։ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 26 երկրում և 26 կենտրոնում աշխատում է 28 ներկայացուցիչ։

Թուրքիայի՝ արտերկրում գործող 235 առևտրային հարցերով խորհրդականներն ու կցորդները բաշխված են հետևյալ կերպ.

Եվրոպա՝ 80 ներկայացուցիչ (34%)

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 38 (16%)

Մերձավոր Արևելք՝ 32 (13%)

Սահարայից հարավ ընկած Աֆրիկա՝ 28 (12%)

Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս՝ 21 (9%)

Հյուսիսային Ամերիկա՝ 14 (6%)

Հարավային Ամերիկա՝ 11 (5%)

Հյուսիսային Աֆրիկա՝ 9 (4%)

Ավստրալիա՝ 2 (1%)

Առևտրային խորհրդականներն ու կցորդները նպաստում են թուրք արտահանողների մուտքին տեղական շուկաներ, աջակցում են բիզնեսի առաջ ծառացած տեղական խոչընդոտների հաղթահարմանը և իրականացնում այլ գործառույթներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031