Թրամփը Պուտինից կհարցնի՝ արդյո՞ք Ռուսաստանը արբանյակային լուսանկարներ փոխանցել է Իրանին

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է անձամբ քննարկել Վլադիմիր Պուտինի հետ Վլադիմիր Զելենսկու պնդումն այն մասին, թե Ռուսաստանը Իրանին է փոխանցել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմակայանների արբանյակային լուսանկարները՝ հարվածներ ուղղորդելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը կասկած է հայտնել այդ տվյալների հավաստիության վերաբերյալ՝ նշելով, որ նույնիսկ եթե նման տեղեկատվություն փոխանցվել է, «դա մեծ արդյունք չի տվել»:

«Մենք կպարզենք՝ արդյոք դա ճիշտ է։ Ես կհարցնեմ այդ մասին Պուտինին։ Մենք դա կպարզենք։ Դա մեծ ազդեցություն չի ունեցել»,-լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ ղեկավարը նաև հիշեցրել է, որ Իրանն արդեն ստացել է ռազմական տեխնիկա Ռուսաստանից Վենեսուելայի միջոցով, սակայն դա չի օգնել Թեհրանին հաջողությունների հասնել։

«Նրանք չունեն բանակ, չունեն ռազմաօդային ուժեր, չունեն նավատորմ․ նրանք ընդհանրապես ոչինչ չունեն։ Այնպես որ, դա չաշխատեց»,-հավելել է ամերիկյան առաջնորդը՝ ընդգծելով, որ չի հավատում նման փոխանցումների նշանակությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031