Չինաստանը համարվում է դեղձի թիվ մեկ արտահանողը: Դեղձը չինացիների համար երկարակեցության և անմահության խորհրդանիշն է:
Տոկոֆերոլի ութնյակի խումբը հայտնի է նաև վիտամին E անունով: Այս վիտամինը հալեցնում է ճարպը և ունի հակաօքսիդանտ հատկություններ:
Արյան լերդացումն առաջանում է այն ժամանակ, երբ խցանվում են արյունատար անոթները: Հայտնի է, որ գիրությունը նպաստում է արյան անոթների խցանմանը, բայց այն միակ պատճառ չէ:
Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է, որն ունի նաև առողջարար հատկություններ: Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում:
Սերմերում պարունակվում են ճարպային թթուներ և մանանեխային յուղեր։ Կանաչ զանգվածը հարուստ է օգտակար նյութերով.
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության Ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ալեքսան Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուռուցքներ ունեցող հիվանդների թիվը տարեցտարի շատանում է. «Մեր հանրապետությունում կազմում են մոտ 2,5-3 տոկոս»։
Հարևան Վրաստանում այսօր կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, քանի որ նորմալ չեն պատվաստվել: Եթե վարակը գա նաև Հայաստան, մեր չպատվաստված երեխաները ևս կհիվանդանան:
Հովտաշուշանի վերգետնյա մասը պարունակում է սրտի աշխատանքը կարգավորող գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, ասպարագին, խնձորի և կիտրոնի թթուներ։ Ծաղիկներում շատ են եթերային յուղերը։
Մրցույթների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ չի լինում շատ լավ դեղ` շատ էժան գնով: Այլ հարց է, որ դեղորայքը թանկ է, բայց դա կապված է ընդհանուր թանկացման հետ. ամբողջ աշխարհում են դեղերը զգալի թանկացել:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք այժմ էլ կա՞ն տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի (ԲՑԺ) հետևանքով հետպատվաստումային ռեակցիայով երեխաներ:
Մեր երեխաների գերազանց մեծամասնությունը պատվաստվում է, ինչի արդյունքում մեզ մոտ համաճարակային իրավիճակը հանգիստ է: Անհատի մակարդակում մենք ունենք ժամանակին, օրացույցին համապատասխան պատվաստումների խնդիր:
Այն իր մեջ պարունակում է դաբաղող և դառը նյութեր, խեժ, սապոնիններ, եթերային յուղ, բույսին բնորոշ գլիկոզիդներ, օրգանական թթուներ, մինչև 230 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), կարոտին։
Բույսն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, հակամանրէ, հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություններ։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը վերջին տարիներին անպտղությամբ տառապող զույգերի թվի աճ է նկատում: Մասնագետը, սակայն, դժվարանում է պատճառներ առանձնացնել:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 19-ի թիվ 1090 հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
Մաղադանոսը գրանցված է որպես դեղաբույս աշխարհի գրեթե բոլոր երկրների դեղաբանական ցանկերում։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի արմատը, տերևը և հատկապես սերմը։
Այսօր աշխարհում չկա մի մարդ, որը հիվանդ չէ նյարդային հիվանդությամբ կամ չի հիվանդանալու որևէ նյարդային հիվանդությամբ: Նյարդային համակարգի ախտահարումներից ոչ մեկը զերծ չէ:
Հայաստանը մինչ օրս չի կարողանում ապահովել հեմոֆիլիայով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի քանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը (հեմոֆիլիան արյան ժառանգական հիվանդություն է):
Յուրաքանչյուր վիտամին լուծում է օրգանիզմում որոշակի, կոնկրետ խնդիրներ` մասնակցում է կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաների կայացմանը։
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը, «Հիմալայան յոգայի կենտրոնի» հետ համատեղ, ապագա մայրերին հրավիրում է մասնակցելու «Ներդաշնակ հղիություն» ծրագրին:
Գրեյպֆրուտի կորիզը, կեղևը, հատվածների միջև գտնվող թաղանթը, այսինքն` պտղի դառնահամ մասերը, պարունակում են բուժիչ նյութեր` ֆլավոնոիդներ։
Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շագանակագեղձի ադենոմայի զարգացումը` քառասուն տարին լրացած տղամարդկանց մոտ։ Ինդոլի պարունակության շնորհիվ (շատ է նաև բրոկկոլիում), ծաղկակաղամբը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։
Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում, Կովկասում, Եվրոպայում. գրանցված է «Կարմիր գրքում»։
Հայաստանի մարզերում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները երկուսն են՝ միոմաներ ու սեռավարակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը: «Հայաստանում ամեն երկրորդ կին որևէ բորբոքային պրոցես կամ ինֆեկցիա ունի»,- ասաց նա:
Ֆոսֆորը նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը, հորմոնների կարգավորմանը, էներգիայի արձակմանը, բջիջների վերականգնմանը, քիմիական ռեակցիաների իրագործմանը և սննդարար նյութերի օգտագործմանը:
Այս դեպքի բացառիկության վրա զարմացել են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի բժիշկները, ովքեր ավելի վաղ այցելել և տեսել էին աղջկան:
Ցախկեռասի պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ճանաչված անձինք դիմել են նարկոլոգիական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Հոգեբան Խաչիկ Գասպարյանի խոսքերով, համակարգիչը և համացանցը կարող են նաև չարիք լինել թույլ, ինչ-որ կերպ խոցելի մարդկանց և նրանց հոգեբանական վիճակի համար