Եղեգն- Եղեգն սովորական` Phragmites communis։ Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։ Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ եւ մերկ դաշտում մնում է միայն եղեգը։- Ինձ իմ հավատը փրկեց եւ ահա ես կամ:
Բուժիչ հատկություններ ունի բույսի վերգետնյա մասը, մթերեք ծաղկման շրջանի սկզբում, երբ բողբոջներն արդեն հասունացել են։ Փռեք բարակ շերտով, չորացրեք հով տեղում կամ ծածկի տակ։ Պահպանեք 1 տարի։
Բնական մեղրի բուժիչ հատկությունների մասին շատ ենք խոսել` գրեթե անսահման է այն դեղատոմսերի քանակը, որոնց մեջ կարելի է կիրառել այդ հրաշալի մթերքը։ Դեռեւս 17 տարի առաջ Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթ» ամսագրում հրապարակվել է տեղեկատվություն դարչինի եւ մեղրի խառնուրդի բուժիչ հատկությունների մասին` դեղատոմսերի ցանկ, որն իրականում ավելի ընդարձակ է, քան նշված է հոդվածում։ Դարչինը բացում է […]