Արևածաղկի սերմը պարունակում է զգալի քանակությամբ օգտակար տարրեր` սելեն, յոդ, ցինկ, երկաթ, կալցիում, ֆտոր, կալիում, մագնիում, B խմբի վիտամիններ։ Արևածաղկի սերմում D վիտամինը ավելի շատ է, քան ձողաձկան լյարդում, շատ են տոկոֆերոլները (E խումբ)։
Գեորգենու պալարները հարուստ են ինուլինով, որի շնորհիվ ունեն բարերար ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա. կարգավորում են հորմոնների գոյացման գործընթացը։
B1-ի սակավությունը առաջացնում է մոռացկոտություն, ախորժակի անկում, հոգնածություն, դեպրեսիվ բնույթի հոգեկան խանգարումներ, առիթմիա, այտուցներ, ցավեր և ծակոցներ վերջույթներում, մկանների թորշոմություն։
Կոկռոշենու տերևները պարունակում են C վիտամին, դաբաղանյութեր, ժողովրդական բժշկությունը օգտագործում է թոքերի հիվանդությունների բուժման համար։
Քաղցր կամ չափավոր կծվության պղպեղից ստացված փոշին կոչվում է «պապրիկա»։ Առավել կծվահամ է C. frutescens պղպեղից ստացվող համեմունքը, որը պարունակում է մինչև 0,5 տոկոս կապսաիցին։
Ձմերուկի պտղամիսը, հյութը, սերմը, կեղևի կանաչ կճեպը և սպիտակ մասը մեծ կիրառում ունեն ոչ միայն ժողովրդական բժշկությունում, այլև նաև գեղարարության մեջ։ Ձմերուկը մաքրում, սնում և երիտասարդացնում է ցանկացած տեսակի մաշկը։
Պտղի կարևորագույն առանձնահատկությունը հավանաբար այն է, որ այն շատ մեծ քանակությամբ յոդի միացություններ է պարունակում (ավելի շատ, քան որևէ այլ պտուղ կամ հատապտուղ, բացառությամբ վայրի սալորի կամ նույն ինքը` մամխենու)` մինչև 10 մկգ 100 գ թարմ պտղի մեջ, որը շատ կարևոր է վահանագեղձում արտադրվող տիրեոիդ հորմոնների (T3, T4) գոյացման համար։
Հաղարջ սևի տերևը և բողբոջը օգտակար նյութերի պարունկությամբ քիչ են զիջում պտղին` մինչև` 0,7 տոկոս եթերային յուղեր, ֆլավոններ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղանյութեր, C վիտամին և ռուտին, օրգանական թթուներ, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, բարդ օրգանական նյութեր, մանրէասպան ֆիտոնցիդներ և այլն։
Թարմ հյութը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը։ 100 մլ հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ (1 օրվա) երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, մարգանեցի 17,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը, նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, քրոմ, յոդ, սելեն, բարիում, մոլիբդեն, կոբալտ։
Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։
Բալենու տերևը պարունակում է մանրէասպան ֆիտոնցիդներ, կումարին, տանին, խեժանյութ, ամիգդալին։
Քարամոշի բույսի վերգետնյա մասը պարունակում է նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային, հակամանրէ և ֆերմենտատիվ ակտիվությունը բարձրացնող հատկություն` ինչպես անանասում պարունակվող ֆերմենտ բրոմելայնը։ Քարամոշի տերևով, ծաղիկով, ցողունով կամ պտղով պատրաստված թեյն ունի նիհարեցնող հատկություն։
Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։
Պղպեղ սևից ստացված պատրաստուկներն ունեն մարսողությունը կարգավորող ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող, արյունաստեղծ, վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն, նաև հակակարկամային, հիպոտենզիվ հատկություն։
Եզան լեզուն, նույն ինքը` ջղախոտը, հայտնի է եղել հայ բուժարարներին։ Որքան էլ որ աշխարհը գրի հին հունական և հռոմեական բժիշկների նվաճումների մասին, մենք կարող ենք ավելացնել. Արտաշիսյանների Հայաստանում մշակվել են դեղաբույսեր` դրանցից բուժիչ պատրաստուկներ ստանալու նպատակով։
Կանացի անպտղություն. Խառնեք 30 գ ջղախոտ մեծի (եզան լեզու) չոր տերև և 10 գ չոր, մանր կտրատած արմատ, մեխակ համեմունքային` 5 կոկոն, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, ավելացրեք 250 գ մեղր, եփեք ևս 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վերջանա, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք։
Սալորի պտուղը պարունակում է երկաթ, մարգանեց, պղինձ, յոդ և քրոմ, վիտամիններ A-0,1 մգ (100 գ հումքի մեջ), B1-0,06մգ, B2-0,04 մգ, պանտոտենաթթու (B5)-0,15 մգ, նիացին (PP)-0,6 մգ, պիրիդոքսին (B6)-0,08 մգ, E-0,63 մգ, C-10 մգ, ֆոլիաթթու (B9)-1,5 մկգ, նաև ֆլավոններ, կումարին, մինչև 0,9 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս պեկտին։
Մամխենու պտուղները պարունակում են շաքարներ (մինչև 7 %), դաբաղանյութ (1,7% տոկոս), պեկտին (1 տոկոս), բջջանք, ստերոիդներ, կումարին, ֆլավոններ, վիտամիններ A, C, E, D, բուրավետ նյութեր, միկրո և մակրոտարրեր
Բոլոր տեսակների թխենիների տերևները և ծաղիկներն արտազատում են շատ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք մահացու են մոծակների և շատ այլ մանր միջատների համար։
Սամիթը պարունակում է մաշկին օգտակար վիտամիններ և հանքային նյութեր, իսկ սերմերն ունեն մի շատ հետաքրքիր հատկություն` կլանում են սելեն և արծաթ։ Հայտնի է, որ արծաթի իոններ պարունակող ջուրն օգտակար է մարդու օրգանիզմին և մաշկին, սակայն պետք է հաշվի առնել, որ լույսը բացասաբար է ազդում արծաթաջրի հատկությունների վրա։
Ծաղիկն ունի 5 բաժակաթերթ և նույնքան էլ դեղնավուն պսակաթերթեր, որոնք հատ-հատ տեղավորված են ծաղկակիր ցողունի և ցողունային ճյուղավորումների գագաթներին։ Պտղի կառուցվածքը բարդ է, սերմիկն ունի երկարացված քթիկ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։
Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 անգամ ուտել մարոլով պատրաստված աղցան (300 գ մարոլ, վարունգ, կանաչ սոխ, մաղադանոսի և սամիթի տերևիկներ)։
Շաքարային դիաբետը գլյուկոզայի ոչ բավարար յուրացման հետևանք է։ Գլյուկոզան անհրաժեշտ է օրգանիզմի հյուսվածքների (բջիջների) սնուցման համար և նաև վերամշակվում ու պահեստավորվում է։
Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։
Վարունգը պարունակում է 95-97 տոկոս ջուր, հանքային աղեր, վիտամիններ` C, կարոտին, B1, B2, B5, ֆոլիաթթու, պեկտինային նյութեր, մոտ 0,5 տոկոս մոխրանյութ, մինչև 2,2 տոկոս ածխաջրեր, սպիտակուցներ, բջջանք, աննշան քանակությամբ ճարպեր։
Սերմերում պարունակվում են ճարպային թթուներ և մանանեխային յուղեր։ Կանաչ զանգվածը հարուստ է օգտակար նյութերով.
Այն իր մեջ պարունակում է դաբաղող և դառը նյութեր, խեժ, սապոնիններ, եթերային յուղ, բույսին բնորոշ գլիկոզիդներ, օրգանական թթուներ, մինչև 230 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), կարոտին։
Բույսն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, հակամանրէ, հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություններ։
Յուրաքանչյուր վիտամին լուծում է օրգանիզմում որոշակի, կոնկրետ խնդիրներ` մասնակցում է կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաների կայացմանը։
Գրեյպֆրուտի կորիզը, կեղևը, հատվածների միջև գտնվող թաղանթը, այսինքն` պտղի դառնահամ մասերը, պարունակում են բուժիչ նյութեր` ֆլավոնոիդներ։