Ընկուզեղենի օգտակարությունը ձմռանը

Բուժիչ նամակներ

Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ չհագեցված ճարպեր, որոնց թվում` նաև մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հատկապես շատ են ընկույզի մեջ։ Ընկուզեղենի ճարպերը ջերմացնում են մեր օրգանիզմը ցուրտ եղանակին, քանի որ խթանում են ճարպերի փոխանակման գործընթացը։

Ընկուզեղենը պարունակում է բուսական սպիտակուց, որը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում։ Հարուստ է ամինաթթու արգինինով, որը խթանում է ազոտի օքսիդի (NO) գոյացումն օրգանիզմում։ Արգինինը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը, ամրացնում է դրանց պատերը, նվազեցնում է երակների պատերի բորբոքման և թրոմբոզի առաջացման հավանականությունը։

Ընկուզեղենի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն նվազեցնում է ցածր և գերցածր խտություն ունեցող ճարպային սպիտակուցների բաղադրությունը, որոնք վատ խոլեստերինի կրողներն են օրգանիզմում։

Կարդացեք նաև

Պնդուկը` համեմատած այլ ընկուզեղենի հետ, ավելի քիչ ածխաջրեր է պարունակում, հրաշալի բալասան է շաքարային դիաբետով հիվանդների համար, շատ լավ է համակցվում թթվաշ-քաղցր մրգեղենի հետ։ Ընկուզեղենն ընդհանրապես աչքի է ընկնում հեշտ յուրացվող ածխաջրերի սակավությամբ։

Ընկուզեղենում շատ է բջջանքը, որը խթանում է աղիների գործունեությունը և նպաստում է վնասակար նյութերի հեռացմանն օրգանիզմից։
Ապացուցված է, որ բջջանքով և սպիտակուցով հարուստ սննդակարգը նպաստում է մարդու մարմնի զանգվածի նվազեցմանը գիրության դեպքում։

ynkuiz

Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ ընկուզեղենը չի կարող փոխարինել մսեղենին, քանի որ չի պարունակում օրգանիզմին անհրաժեշտ մի շարք ամինաթթուներ։ Ընկուզեղենի չարաշահումը կարող է առաջացնել մարսողության խանգարում։
Ցանկացած տեսակի ընկուզեղեն նպաստում է ոսկորների ամրացմանը, ինչի շնորհիվ կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը, նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին, հանգստացնում է նյարդերը, պաշտպանում է սուր և քրոնիկ սթրեսից, անքնությունից։

Ընկուզեղենը հարուստ է ոչ միայն կալցիումով, ֆոսֆորով, կալիումով և մագնիումով, այլև պարունակում է պղինձ, երկաթ և այլ միկրո և մակրոտարրեր։
Հարուստ է E վիտամինով, ինչի շնորհիվ զգալիորեն խթանում է կանանց ինտիմ զգացումը և տղամարդկանց առնականությունը։

Վերոգրյալից պարզ է դառնում, որ ընկուզեղենի բոլոր տեսակներն ունեն որոշ ընդհանրություն, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ նյութեր և հատկություններ, որոնցից հատկապես կարևորվում են հակաուռուցքային և ծերացումը կանխարգելող ազդեցությունները։

Ընկույզը համեմատաբար ավելի հարուստ է օմեգա-3 ճարպերով և լինոլաթթվով, այն շատ օգտակար է մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց։ Ընկույզի մեջ պարունակվող ամենայուրահատուկ նյութը յուգլոնն է։

Նուշը և ծիրանի կորիզի միջուկը պարունակում են B15 և B17 վիտամիններ, օգտակար են թոքերին, իջեցնում են ճնշումը, խորհուրդ են տրվում երիկամների և հատկապես լեղուղիների հիվանդությունների դեպքում։

Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ ընկուզեղենը չի կարելի ուտել շոկոլադի, քաղցր և աղի ուտեստների հետ, քանի որ այդ դեպքում զգալիորեն նվազում է դրանց օգտակար ազդեցությունը։ Ընկուզեղենի կալորիականությունը բարձր է, խորհուրդ է տրվում ուտել օրը մոտավորապես 25 գ։ Նուշի և ծիրանի կորիզի մեջ պարունակվում է թունավոր նյութ ամիգդալին, որը բեկորը հանդիսացող B17 վիտամինն ունի հակաքաղցկեղային հատկություն։

Ընկուզեղենը խորհուրդ է տրվում ուտել մինչև ընթրիքը` առավոտյան` կաթնաշոռի կամ յոգուրտի, իսկ ետճաշիկին` մրգեղենի հետ։

Մաքրված ընկույզի միջուկը սխալ պահպանման դեպքում դառնանում է, քանի որ դրա մեջ պարունակվող ճարպերն օքսիդանում են. նման մթերքը չի կարելի ուտել։

karalyokԱրքայանարնջի օգտակար հատկությունները
Պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը և կանխարգելում աչքերի ծերացումը։ Կարոտինոիդները կանխարգելում են բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը. խուրման շատ օգտակար է ծխող մարդկանց։
Հարուստ է շաքարներով և կալիումով, օգտակար է սիրտ-անոթային համակարգին, ամրացնում է անոթների պատերը, իջեցնում է ճնշումը։

Արքայանարինջն ունի կապող հատկություն, օգտակար է մարսողության խանգարման դեպքում, հանգստացնում է ստամոքսի ցավերը։

Ունի հակամանրէ ազդեցություն. պտղամսով թրջոցը նպաստում է վերքերի, այրվածքի ապաքինմանը։

Օգտակար է երիկամներին և միզապարկին. պետք է ուտել 1-ական պտուղ` օրը 2-3 անգամ, իսկ 1 ժամ անց խմել 100 մլ տաք կաթ։

Արքայանարինջը կարգավորում է նատրիումի և կալիումի հավասարակշռությունն օրգանիզմում, նպաստում երիկամների «բեռնաթափմանը»։
Հարուստ է մագնիումով, հանգստացնում է նյարդերը, օգտակար է անքնության դեպքում` բավարար է ուտել օրը մեկ պտուղ։

Տերևները նույնպես հարուստ են օգտակար նյութերով (Տե՛ս, Ջ. Սահակյան, Արքայանարինջը` բուժում է ոչ միայն պտուղը, 168 Ժամ, նոյեմբերի 21, 2013 թ.)։
Պտուղը և տերևը պարունակում են երկաթ և վիտամին C, ինչի շնորհիվ օգտակար են անեմիայի դեպքում. 1-2 տերև 12 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Թուրմն ունի ամրացնող հատկություն, հրաշալի բալասան է տարեց մարդկանց համար։

Արքայանարինջը պարունակում է յոդ. մինչև 50 մկգ` հարյուր գրամ հումքի մեջ, օգտակար է վահանագեղձի հիվանդությունների դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Պտղամիսը կիրառվում է գեղարարության մեջ։ Կորյակներ և դեմքի լայնացած ծակոտիներ. Տրորեք 1 միջին արքայանարնջի պտղամիսը, խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, բարակ շերտով քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս