«Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։
«Ինտերը» պատրաստ է քննարկել տրանսֆերը, եթե ստանա 70 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ։
«Ռեալի» ղեկավարությունը Բաստոնիի տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ քննարկելուց հետո։

