Քսուքներ` բուժումներ յուղերի և բույսերի խառնուրդներով

Բուժիչ նամակներ

Եղևնու խեժը բուժում է թարմ վերքերը. Խառնեք 100-ական գ եղևնու խեժ, մեղրամոմ և 100 մլ արևածաղկի յուղ, եփեք թույլ կրակի վրա` մինչև եռալը, 10 րոպեից անջատեք կրակը, քամեք տաք վիճակում։
Վաղենակի (կալենդուլա) քսուք. Ունի հակաբորբոքային և հակամանրէ հատկություն, բուժում է թարախային վերքերը, արագացնում է դրանց ապաքինումը։ 100 գ խոզի ներքին ճարպը լցրեք արծնապատ կաթսայի մեջ, տաքացրեք ջրային բաղնիքի վրա` մինչև եռալը, ավելացրեք 25 գ վաղենակի մանրացրած ծաղիկներ, 15 րոպե եփեք, անընդհատ խառնեք, քամելու կարիք չկա, կարևոր է, որ ստացվի համասեռ զանգված։
Կալանխոէի քսուք. Կիրառում են դժվար ապաքինվող` տրոֆիկ խոցերի դեպքում։ Աղացեք բույսի տերևը, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, փակ կափարիչի տակ, խոզի յուղի հետ` ապակյա տարայի մեջ (1։5)։ Քամելու կարիք չկա։
Կոտրվածք. Խառնեք 3 ճ/գ եղևնու ճյուղից ստացված մոխիր և 3 ձվի սպիտակուց` մինչև ստացվի համասեռ զանգված։ Դրեք թրջոց, ծածկեք հատուկ թղթով, վիրակապեք։
Ցրտահարում. Արծնապատ տարայի մեջ հալեցրեք 50-ական գ սագի յուղ և կարագ, եփեք մինչև եռա, քամեք տաք վիճակում (50-60 C)։
Էկզեմա, նեյրոդերմիտ. Խառնեք 100-ական գ հավի և սագի յուղեր, 50 գ սոֆորա ճապոնականի մանրացրած պտուղներ, բժշկական կուպր, 2 ժամ եփեք թույլ կրակի վրա` արծնապատ տարայի մեջ, քամեք տաք վիճակում։
Թութք. Հալեցրեք խոզի ճարպ, մանրացրեք բարդի սևի բողբոջը, խառնեք (1։5)։ 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, փակ արծնապատ տարայի մեջ, քամեք տաք վիճակում։
Կոշտուկներ. Հարկավոր է թանթռնիկ դառը (Sedum acre), որը ՀՀ բնական պայմաններում աճում է Սևանի ավազանի քարքարոտ լանջերին։ Արծնապատ տարայի մեջ հալեցրեք խոզի ներքին ճարպը, երբ հասնի եռման ջերմաստիճանի` յուղին ավելացրեք բույսի աղացած կանաչ զանգված (4։1), 10 րոպե եփեք։ Քամելու անհրաժեշտություն չկա։

Ռևմատիկ և հոդերի ցավեր. Հալեցրեք մոմ (պարաֆին), ավելացրեք աղի և մանանեխի փոշու խառնուրդ (2։1), մինչև ստացվի համասեռ զանգված։ Քնելուց առաջ ներմերսեք մարմնի ցավոտ մասին` մինչև մաշկի վրա չզգացվի քսուքից առաջացած խոնավությունը։ Այտուցված հոդերը վիրակապեք։ Առավոտյան մաշկը լվացեք գոլ ջրով։ Կրկնեք` ըստ անհրաժեշտության։

Ձեռքերի և ոտքերի ջղակծկում. Գոլացրած արևածաղկի յուղին ավելացրեք մանանեխի մանրացրած տերև (8։1), 10 օր թրմեք տաք մութ տեղում, քամեք։ Քնելուց առաջ քսեք ցավոտ մասերին, վրայից ծածկեք բրդյա կտորով։
Այրվածք. Չորս ձվի դեղնուցները հարեք 200 գ կարագի հետ։ Քսեք մաշկին, ծածկեք հատուկ թղթով, ամրացրեք վիրակապով։

Կարդացեք նաև

  • Մանրացրեք սրոհունդի ծաղիկները, խառնեք բուսայուղի հետ (1։5), 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, 10 օր թրմեք տաք մութ տեղում, հաճախակի թափահարեք։

Ոտնաթաթերի մաշկը հարթեցնող. Սրոհունդի 60 գ մանրացրած չոր խոտը լցրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք բուսայուղ, տարան ծածկեք երկտակ ծալած թանզիֆով և ամրացրեք այն։ Խառնուրդը 40 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա (60-70 C)։ Քսուքը լցրեք մուգ պատերով շշի մեջ, ծածկեք կափարիչով, պահեք հով տեղում։ Օգտագործեք քնելուց առաջ։

Ռադիկուլիտ, հոդաբորբ, օստեոխոնդրոզ. Խառնեք 3 թ/գ դափնու և 2 թ/գ գիհի սովորականի չոր փոշիացրած տերևներ (փշատերև), 2 ճ/գ կարագ, 1 թ/գ գերչակի յուղ` մինչև ստացվի համասեռ զանգված։ Օգտագործեք առավոտյան և երեկոյան։

  • Խառնեք 50 գ մանանեխի փոշի, 50 մլ կամֆորայի սպիրտ, 10 մլ բժշկական սպիրտ, 3 ձվի դեղնուց, 24 ժամ թրմեք տաք տեղում, հաճախակի թափահարեք։ Քսեք ցավոտ մասերին` օրը 1-2 անգամ, շարունակեք` մինչև վերջանալը։

Բազմաֆունկցիոնալ քսուք
Արծնապատ տարայի մեջ լցրեք 200 մլ բուսայուղ և մոտ 30 խորանարդ սանտիմետր ծավալ ունեցող մեղվամոմի կտոր (համապատասխանում է լուցկու տուփի տարողությանը), դրեք թույլ կրակի վրա և անընդհատ խառնեք` մինչև մեղվամոմն ամբողջովին լուծվի։ Խաշեք հավի 1 ձու, դեղնուցը բաժանեք 2 հավասար մասերի, մեկ մասը մանր տրորեք և փոքր փշուրները հատիկ առ հատիկ լցրեք եռացող լուծույթի մեջ, շարունակեք խառնել։ Եթե լուծույթի վրա փրփուր հավաքվի, ապա որոշ ժամանակով անջատեք կրակը։ Շարունակեք գործողությունը` մինչև դեղնուցի տրորած զանգվածն ամբողջովին հայտնվի լուծույթի մեջ։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով` տաք վիճակում։
Պահեք սառնարանում մինչև 10 ամիս։

Հայմորիտ. Հալեցրեք կես թեյի գդալ քսուք, կաթեցրեք քթանցքերին` տաք վիճակում (40-50 C)։
Թարախային օտիտ. Բամբակի 2 փոքր կտորներ թրջեք քսուքում, մեկը դրեք ականջի մեջ, իսկ երկրորդը` ականջի տակ։
Թարախային անգինա. Քսուքով մշակեք կոկորդը, որոշ ժամանակ անց կատարեք ողողում։
Տրոֆիկ խոց. Մշակեք վերքը քսուքով (քսեք բարակ շերտով), ծածկեք բամբակե լաթով, վիրակապը փոխեք 2-3 ժամը մեկ։ Աշխատեք քայլել կամ գոնե շարժել վնասված վերջույթը։ Դա կօգնի թարախի արտազատմանը։
Բրոնխիտ. Խմեք 1-ական գրամ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Պահպանեք չափաբաժինները։
Քսուքը բուժում է նաև այրվածքը, չիբանը, վերքերը, մեղմացնում է հոդացավը։

Մաստիտի և մաստոպատիայի դեպքում խորհուրդ է տրվում 2 ժամը մեկ քսել կրծքին, խորհրդակցեք բժշկի հետ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս