Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմի հաստատումից հետո անցած ութ ամիսների ընթացքում Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 1005 պաղեստինցի, հաղորդում է Associated Press-ը։

Գերատեսչության տվյալներով՝ անկլավում գրեթե ամեն օր արձանագրվում են ավիահարվածներ, ինչպես նաև հրետանային ռմբակոծություններ և փոխհրաձգություններ սահմանազատման գծի երկայնքով, որը Գազայի տարածքը բաժանում է Իսրայելի և պաղեստինյան կառույցների վերահսկողության գոտիների։

Մահվան վերջին դեպքերն արձանագրվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների շարքից հետո, որոնք մի քանի օր շարունակ հասցվում էին Գազայի կենտրոնական շրջաններին և Գազա քաղաքին։ Այդ հարձակումների հետևանքով, ինչպես պնդում է գերատեսչությունը, զոհվել է մի քանի մարդ։

Ավելի վաղ այս շաբաթ նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 73 հազարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930