Ցիստիտ. սնունդը` որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Խոնավ եղանակը նպաստում է ցիստիտի ընթացքի սրացմանը, իսկ այս տարվա հայաստանյան ձմեռն աչքի է ընկնում օդի անսովոր բարձր խոնավությամբ։ Ցիստիտի բուժմանը մեծապես կարող է նպաստել սննդակարգի ճիշտ ընտրությունը։
Ցիստիտի դեպքում, որպես միզամուղ միջոց, խորհուրդ է տրվում օգտագործել դդումի պտղամիսը, և նեխուրի արմատն ու ցողունը։ Խորհուրդ է տրվում ուտել յուրաքանչյուր օր. նեխուրը` աղցանների մեջ կամ առանձին, իսկ դդումը` եփած, խաշած կամ շիլաների հետ (օրինակ` խնձորի, գազարի, ցանկացած այլ պտուղ-բանջարեղենի)։
Թույլատրվում է ուտել յուղալի տեսակների ձկնեղեն և անյուղ մսեղեն` առանց տապակելու։

Հացը պետք է սահմանափակել, կարելի է ուտել կաթի և ջրի լուծույթով (1։1) պատրաստված շիլաներ։

Պտուղներից (հատապտուղներից) առավել արտահայտված միզամուղ հատկություններ ունի կանաչ խաղողը, խորհուրդ է տրվում ուտել 100-200 գրամ` ամեն օր։

Կարդացեք նաև

Ցիստիտի զարգացմանը նպաստում է աղը։ Աղի ուտեստների սիրահարները պետք է սահմանափակեն աղի օրվա չափաբաժինը 4 գրամով, այլ կերպ կարող է նկատվել ցավի ուժգնացում։

jurՑիստիտով հիվանդը պետք է օգտագործի մինչև 3 լ հեղուկ օրվա ընթացքում, որի երկու երրորդը պետք է լինի սովորական ջուր, իսկ մնացածը` թարմ հյութեր կամ չրեղենից պատրաստված կոմպոտներ։

Վնասակար են կալիումով հարուստ մթերքները, ալկոհոլ պարունակող գազավորված և հանքային ըմպելիքները, սուրճը, ցիտրուսները։ C վիտամինի պահանջը լրացնելու նպատակով թույլատրվում է ուտել օրը 1 հատ կիվի։ Օգտակար են սև և կանաչ թեյերը և հատկապես ուլուն տեսակի թեյը, կաթը և թթվակաթնային ըմպելիքները։
Հակացուցված են կծվահամ համեմունքները, մարինադները, քացախի էսենցիան, կետչուպը և այլ` խանութներում վաճառվող սոուսները։

Չրեղենից հակացուցված են չամիչը և ծիրանը, հրուշակեղենից` բիսկվիտը և կրեմ պարունակող խմորեղենը։ Վնասակար են ապխտած, պահածոյացված, տապակած մսեղենը և ձկնեղենը։ Արգելքի տակ է նաև լոբեղենը։
Համեմունքներից օգտակար են ռեհանը, ռազիանը (հոռոմ-սամիթ), մշկընկույզը, դաղձը։

Խորհուրդ է տրվում խմել դաղձի եփուկ.

  • Մանրացրեք թարմ տերևները։ 50 գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 2 ժամ թրմեք, քամեք, պահեք սառնարանում։ 2 ճ/գ եփուկը լցրեք 200 մլ ջրի մեջ, խմեք 100-ական մլ` նախաճաշից և ընթրիքից առաջ։

Ձմռանը կարելի է օգտագործել դաղձի օշարակ կամ դաղձի յուղ։

  • Խառնեք 1-ական թ/գ դդումի և կաթնափուշի (ՐՈրՑՏՐՏտՔՈ), 1 ճ/գ դաղձի յուղեր։ Խմեք 2-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Ցիստալգիա
Հիվանդությունն ախտորոշվում է հիմնականում երիտասարդ և նախադաշտանային տարիքում։ Ցիստալգիան, ի տարբերություն ցիստիտի, հարուցվում է ոչ թե ինֆեկցիայի միջոցով, այլ հորմոնալ խանգարումների հետևանք է։
Ցիստիտի և ցիստալգիայի ախտանիշները գրեթե նույնն են. երկրորդի դեպքում նկատվում է սրացում` նախքան և դաշտանի շրջանում։ Ցիստալգիայի դեպքում մեզի մեջ չեն նկատվում ինֆեկցիայի հարուցիչներ։

  • Եգիպտացորենի (արևի տակ չորացրած) մազմզուկները լցրեք սառը ջրի մեջ (50 գ։600 մլ), եփեք թույլ կրակի վրա` մինչև մնա հեղուկի կեսը (մոտ 30 րոպե), 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 150-ական մլ` նախաճաշից և ընթրիքից 30 րոպե առաջ։ Շարունակեք 7-10 օր, կրկնեք ըստ անհրաժեշտության։ Օգտագործման առավելագույն ժամկետը 1 ամիս է, որից հետո պետք է 2-3 շաբաթ ընդմիջել։

Ձմերուկի չորացրած կեղևը լցրեք սառը ջրի մեջ (75գ։400 մլ), 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1-1,5 ամիս։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Ցիստալգիայի պատճառ կարող են հանդիսանալ նաև նյարդային խանգարումները, միզապարկի և ներքին երակների վարիկոզը։ Ցիստալգիայի և ցիստիտի զարգացման դրդապատճառները տարբեր են, սակայն հետևանքները շատ նման են։

Տեսանյութեր

Լրահոս