Ձիուկի տարի` ինչպես սիրաշահել կենդանուն

Ըստ Արևելյան օրացույցի` 2014 թվականը ձիու` փափագների, բարի ցանկությունների և նպատակների կատարման տարի է. այս երեք հայերեն բառերն արաբերեն «մուրազ» բառի հոմանիշներն են։ Ձին հրաշալի նվեր է երազկոտ մարդկանց համար։ Արևելքի իմաստունները կարծել են, որ ձիու շարժումները և ընթացքն արագացնում են մարդու միտքը և երևակայությունը։ Հնագույն ժամանակներից համարվել է, որ ձին համառության, աշխատասիրության, կրակի, նրբագեղության, նվիրվածության խորհրդանիշ է։

. Ինչպես և ցանկացած բնության էակ` ձին նույնպես սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ 2014 թվականը մուգ կապույտ փայտե ձիուկի տարի է։ Սակայն ձիուկը մնում է ձիուկ, և կարևոր է իմանալ` ինչով է պետք հյուրասիրել կենդանուն, որպեսզի շահեք նրա բարեհաճությունը։ Նախ և առաջ` պետք է հիշել, որ ըստ կելտական օրացույցի` հունվարի 1-ը խնձորենու վերջին օրն է, իսկ ձիուկը խնձորի սիրահար է։

. Հնագույն ժամանակներից ընդունված է եղել ծանր արշավներից հոգնած կենդանիներին կերակրել չիչխանի տերևներով և մատղաշ ճյուղերով, ի դեպ, ձիուկը չի հրաժարվի նաև չիչխանի պտղից կամ հյութից։

. Ձիուկի առողջական վիճակը զգալիորեն բարելավում են ձիակասկենու պտուղը և տերևը։

Կարդացեք նաև

. Հնում Հայաստանը ձիաբուծության կարևորագույն կենտրոններից մեկն է եղել, իսկ ձիակասկենուց ստացված պատրաստուկներով բուժել են ձիերին։ Մեր օրերում ձիակասկենին օգտագործվում է ձիերի մաշկի և մազերի խնամքի համար նախատեսված գելերում, և այլն։ Այդ գելերում օգտագործվում է նաև մենթոլ (ստացվում է դաղձից), կամֆորա (կա ռեհանում), փռնչուկ (արնիկա)։ Ձիուկի գելերը նաև հանում են հոդացավերը և հանգստացնում մկանները։ Ձիակասկը, ինչպես և խնձորենին, ընդգրկված է կելտական օրացույց-գուշակարանում (տե՛ս, Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։ Ձին շատ է սիրում վարսակի ձավար, որի մեջ հրաշալի ձևով հավասարակշռված են սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, նաև գարի, և այլն։

Ձիու բուժիչ թթվեցրած կաթը

Հավանաբար ձին մարդու կողմից ընտելացված առաջին կենդանին է, գտնվել են սառցե ժամանակաշրջանին պատկանող ժայռափոր ապացույցներ։ Մոտ 5500 տարի առաջ քոչվոր ցեղերը սովորել են թթվեցնել ձիու կաթը։ Հերոդոտոսը (Ք.ա. 484-424թ.թ.), ով նկարագրել է սկյութների կենցաղը, պատմել է այդ ժողովրդի սիրելի ըմպելիքի մասին, որը ստացվում էր փայտյա անոթների մեջ թթվեցրած մատակ ձիու կաթից, գաղտնի պայմաններում. գաղտնիքը պահպանվում էր օրենքով, իսկ գործընթացին ծանոթ ճորտերին կուրացրել են։ գ Խոսքը կումիսի մասին է, որի օգտակար հատկությունները նկարագրել է նաև ֆրանսիացի վանական Գիյոմ Ռեբտուկը` 1253թ.։ Տարբերում են կումիսի մոտ 25 տեսակներ. առավել բարձր է գնահատվում առաջին անգամ ծննդաբերած կենդանու կաթից ստացված կումիսը։ Այդ կաթից պատրաստում են բալասան, որը կանխարգելում է օնկոլոգիական հիվանդությունները` հատկապես, եթե կա ժառանգական նախապատմություն։ գ Պատրաստման եղանակը հետևյալն է. 1 լ կաթի մեջ լցրեք 3 ճ/գ մեղր, փաթաթեք լաթով, 7 օր թրմեք մութ, տաք տեղում։ Ցանկալի է, որ խմորումը կատարվի փայտե տարայում։ Տարան պետք է ծածկել երկտակ ծալած թանզիֆով։ Հեռացրեք մակերեսի վրայի բարակ շերտը և զգուշորեն առանձնացրեք հեղուկ ֆրակցիան, որը պետք է խմել 100-ական մլ` օրը մեկ անգամ, առավոտյան։ Ցանկալի է` յոթ օր ուտել միայն կաթնաշոռ և խնձոր։ Գործողությունը կատարում են տարին մեկ անգամ, մոտավորապես 25 տարեկանից։ Այս խորհուրդը գալիս է դարերի խորքից, և զարմանալի է այն, որ բժշկական գիտությունը բոլորովին նոր է հայտնաբերել, որ 20 տարեկանից հետո մարդու օրգանիզմում զգալիորեն կրճատվում է «աճի հորմոնի» արտադրությունը, և հետևաբար` դանդաղում է վնասված բջիջների վերականգնման գործընթացը։ Յակուտների օրացույցով հունիսի 22-ն ամառային արևադարձի օրն է։ Այդ օրը տան պատերը և կենդանիներին ցայում են կումիսով, որից հետո սկսում են ամանորյա տոնակատարությունները։ գ Ձիու կաթի 1 լիտրում պարունակվում է 20 գ սպիտակուց, 0,092 մգ վիտամին A և մինչև 0,69 մգ կարոտինային նյութեր, 87-135 մգ վիտամին C։ Կումիսը պարունակում է 2-2,5 տոկոս սպիտակուց, 1-2 տոկոս ճարպեր, 3,5-4,8տոկոս շաքար, A, C, D, E, B խմբի վիտամիններ։ 1000 մլ-ի մեջ կա 800-1000 մգ կալցիում, 400-600 մգ ֆոսֆոր, 600-1200 մգ կաթնաթթու և 1000-3000 մգ սպիրտ։ Կումիսն ունի զարմանալի բուժիչ հատկություններ, ի սզբանե օգտագործվել է թոքախտի բուժման համար, որը հաճախ կատարվում է հատուկ առողջարաններում։ Կումիսի մեջ պաունակվող ածխաթթու գազն ունի հականեխիչ, խորխաբեր, արյունարգել հատկություն, արագ է լուծվում արյան մեջ։ Գազը լավացնում է մարսողությունը, բարելավում աղիների միկրոֆլորան, ուժեղացնում է ստամոքսահյութի արտազատումը։ Կումիսը հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, Ժողովրդական բժշկությունը կիրառում է օրգանիզմի հյուծվածության դեպքում։ Խորհուրդ է տրվում ռախիտի, օստեոպորոզի, գիրության և շաքարային դիաբետի, սակավարյունության, հաճախամիզության, առնականության անկման, դիզենտերիայի, որովայնային տիֆի դեպքում։ Այս հրաշալի ըմպելիքը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը։ Կումիսը, մեծ հաշվով, պրեբիոտիկ նյութ է, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Տեսանյութեր

Լրահոս