Կաթնաշոռն օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, հոդատապի, լուծով ուղղորդվող կոլիտի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռը պարունակում է զգալի քանակությամբ կալցիում (մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ), որն անհրաժեշտ է տուբերկուլյոզով հիվանդներին։
Կնոջ օրգանիզմում, որոշակի տարիքից սկսած, նկատվում են բնականոն փոփոխություններ։ Այդ շրջանը կոչվում է կլիմաքս (առաջացել է հունարեն «կլիմակտերոս»=աստիճան) բառից։ Այլևս կորսված են վերարտադրողական և դաշտանային ֆունկցիաները. օրգանիզմը գտնվում է նոր աստիճանի վրա` այլ հարթության մեջ։
Ժողովրդական բուժարարները վաղուց ի վեր օգտագործել են կաղամբն ուռուցքների բուժման համար: Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ կաղամբազգիները պարունակում են այդ ընտանիքին բնորոշ ծծումբի միացություններ, որոնցից առավել ուսումնասիրվածն «ինդոլ-3-կարբոնատն» է:
Բուժիչ նամակներ Ով թեկուզ մեկ անգամ տեսել է վուշի ծաղկած դաշտը, անշուշտ, չի մոռանա այդ հորիզոնի հետ միախառնված, կապույտ ծովը հիշեցնող տեսարանը։ Հայտնի են վուշից ստացված մանվածքի բուժիչ հատկությունները, վերջերս կարդացինք վուշի սերմից ստացվող յուղի հակաուռուցքային հատկությունների մասին («168 Ժամ», 25.08.2013թ.)։ Այդ հրապարակման մեջ նկարագրված էր Ջոաննա Բադվիգի պարզ, սակայն հրաշալի արդյունքներ տվող դեղատոմսը. … […]
Որոշ հետազոտությունների համաձայն` Օմեգա 9-ը շատ կարևոր է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար, ինչպեսև այլ օմեգա ճարպաթթուները` այն իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը և ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Օրգանիզմում հազվադեպ է նկատվում նաև Օմեգա-6 ճարպաթթուների սակավություն։
Ֆեյխոայի կլեպն ունի հակաուռուցքային ազդեցություն, սրում է տեսողությունը, նպաստում ոսկորների և ատամների ամրացմանը։ Կլեպը հարուստ է քլորոֆիլով և հետևաբար նաև մագնիումով. ունի թարմացնող և ախտահանող հատկություն։
Պտուղները պարունակում են ֆլավոններ, օրգանական թթուներ (կիտրոնի, օլեանոլի, ուրսոլի, կոֆեինի, քլորոգենի, բույսին բնորոշ կրատեգուսի), կարոտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպային յուղեր, պեկտին, քոլին, ասկորբինաթթու, այլ վիտամիններ, ֆրուկտոզա, սորբիտ, սիտոստերոններ, ներկանյութեր։
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
Թարմ լոլիկը և դրանից ստացված հյութը նպաստում են տարեց մարդկանց տեսողության և հիշողության պահպանմանը։
Ըստ հնէաբանների` թանթրվենին ծանոթ է եղել մարդկանց դեռևս քարե դարում։ Հնագույն ժամանակներում կարծել են, որ տան մոտ աճող թանթրվենու բույսը վանում է չարքերը և ապահովում է բարի աստվածների հովանավորությունը, իսկ բույսից ստացված պատրաստուկները պայծառատեսություն և առողջ երկարակեցություն են պարգևում:
Մասրենու ծաղկաթերթերից ստացված պատրաստուկները հանգստացնում են նյարդերը, բերանի, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, մաքրում են արյունը, ամրացնում են սիրտը.
Դոշաբը պատրաստում են ձմերուկի թարմ հյութից. Եփում են թույլ կրակի վրա և պարբերաբար հեռացնում են վրայի քափը` մինչև հյութի ծավալը նվազի 5-6 անգամ։ Դոշաբը պատրաստ է, երբ դրա կաթիլը չի տարհոսում։ Ձմերուկի դոշաբը լցնում են ապակե տարայի մեջ, իսկ կափարիչի փոխարեն օգտագործում են մաքուր լաթ։ Պահում են հով, չոր տեղում։
Արևածաղկի սերմը պարունակում է զգալի քանակությամբ օգտակար տարրեր` սելեն, յոդ, ցինկ, երկաթ, կալցիում, ֆտոր, կալիում, մագնիում, B խմբի վիտամիններ։ Արևածաղկի սերմում D վիտամինը ավելի շատ է, քան ձողաձկան լյարդում, շատ են տոկոֆերոլները (E խումբ)։
Գեորգենու պալարները հարուստ են ինուլինով, որի շնորհիվ ունեն բարերար ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա. կարգավորում են հորմոնների գոյացման գործընթացը։
B1-ի սակավությունը առաջացնում է մոռացկոտություն, ախորժակի անկում, հոգնածություն, դեպրեսիվ բնույթի հոգեկան խանգարումներ, առիթմիա, այտուցներ, ցավեր և ծակոցներ վերջույթներում, մկանների թորշոմություն։
Կոկռոշենու տերևները պարունակում են C վիտամին, դաբաղանյութեր, ժողովրդական բժշկությունը օգտագործում է թոքերի հիվանդությունների բուժման համար։
Քաղցր կամ չափավոր կծվության պղպեղից ստացված փոշին կոչվում է «պապրիկա»։ Առավել կծվահամ է C. frutescens պղպեղից ստացվող համեմունքը, որը պարունակում է մինչև 0,5 տոկոս կապսաիցին։
Ձմերուկի պտղամիսը, հյութը, սերմը, կեղևի կանաչ կճեպը և սպիտակ մասը մեծ կիրառում ունեն ոչ միայն ժողովրդական բժշկությունում, այլև նաև գեղարարության մեջ։ Ձմերուկը մաքրում, սնում և երիտասարդացնում է ցանկացած տեսակի մաշկը։
Պտղի կարևորագույն առանձնահատկությունը հավանաբար այն է, որ այն շատ մեծ քանակությամբ յոդի միացություններ է պարունակում (ավելի շատ, քան որևէ այլ պտուղ կամ հատապտուղ, բացառությամբ վայրի սալորի կամ նույն ինքը` մամխենու)` մինչև 10 մկգ 100 գ թարմ պտղի մեջ, որը շատ կարևոր է վահանագեղձում արտադրվող տիրեոիդ հորմոնների (T3, T4) գոյացման համար։
Հաղարջ սևի տերևը և բողբոջը օգտակար նյութերի պարունկությամբ քիչ են զիջում պտղին` մինչև` 0,7 տոկոս եթերային յուղեր, ֆլավոններ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղանյութեր, C վիտամին և ռուտին, օրգանական թթուներ, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, բարդ օրգանական նյութեր, մանրէասպան ֆիտոնցիդներ և այլն։
Թարմ հյութը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը։ 100 մլ հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ (1 օրվա) երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, մարգանեցի 17,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը, նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, քրոմ, յոդ, սելեն, բարիում, մոլիբդեն, կոբալտ։
Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։
Բալենու տերևը պարունակում է մանրէասպան ֆիտոնցիդներ, կումարին, տանին, խեժանյութ, ամիգդալին։
Քարամոշի բույսի վերգետնյա մասը պարունակում է նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային, հակամանրէ և ֆերմենտատիվ ակտիվությունը բարձրացնող հատկություն` ինչպես անանասում պարունակվող ֆերմենտ բրոմելայնը։ Քարամոշի տերևով, ծաղիկով, ցողունով կամ պտղով պատրաստված թեյն ունի նիհարեցնող հատկություն։
Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։
Պղպեղ սևից ստացված պատրաստուկներն ունեն մարսողությունը կարգավորող ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող, արյունաստեղծ, վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն, նաև հակակարկամային, հիպոտենզիվ հատկություն։
Եզան լեզուն, նույն ինքը` ջղախոտը, հայտնի է եղել հայ բուժարարներին։ Որքան էլ որ աշխարհը գրի հին հունական և հռոմեական բժիշկների նվաճումների մասին, մենք կարող ենք ավելացնել. Արտաշիսյանների Հայաստանում մշակվել են դեղաբույսեր` դրանցից բուժիչ պատրաստուկներ ստանալու նպատակով։
Կանացի անպտղություն. Խառնեք 30 գ ջղախոտ մեծի (եզան լեզու) չոր տերև և 10 գ չոր, մանր կտրատած արմատ, մեխակ համեմունքային` 5 կոկոն, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, ավելացրեք 250 գ մեղր, եփեք ևս 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վերջանա, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք։
Սալորի պտուղը պարունակում է երկաթ, մարգանեց, պղինձ, յոդ և քրոմ, վիտամիններ A-0,1 մգ (100 գ հումքի մեջ), B1-0,06մգ, B2-0,04 մգ, պանտոտենաթթու (B5)-0,15 մգ, նիացին (PP)-0,6 մգ, պիրիդոքսին (B6)-0,08 մգ, E-0,63 մգ, C-10 մգ, ֆոլիաթթու (B9)-1,5 մկգ, նաև ֆլավոններ, կումարին, մինչև 0,9 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս պեկտին։
Մամխենու պտուղները պարունակում են շաքարներ (մինչև 7 %), դաբաղանյութ (1,7% տոկոս), պեկտին (1 տոկոս), բջջանք, ստերոիդներ, կումարին, ֆլավոններ, վիտամիններ A, C, E, D, բուրավետ նյութեր, միկրո և մակրոտարրեր