Պարենի հայթայթման նոր կենսատեխնոլոգիաները և մարդու առողջությունը
Բուժիչ նամակներ
Վերջերս եղավ հրապարակում այն մասին, որ հայ մաթեմատիկոսը` Կառլեն Ղարիբյանը, լուծել է «չլուծվող» մաթեմատիկական խնդիրներից մեկը (Լ. Մովսիսյան, «168 Ժամ», 25-26.7.2013թ.)։ Նա նշում է, որ P=NP խնդիրը գոյություն ունի և անընդմեջ լուծվում է բնության մեջ։ Սակայն լուծվում է դանդաղորեն` էվոլյուցիոն ընթացակարգով։ Պատկերավոր ասած` դա այն է, ինչ մենք հասկանում եք «Ծննդոցը» կարդալիս` ստեղծման օրից կյանքը զարգանում է, և նորանոր տեսակների առաջացման և զարգացման ընթացքը մեծապես կախված է ինչ-որ մի շատ կարևոր Բանից։ Հնարավոր է, որ դա գենն է, որ կա ողջ բուսական և կենդանական աշխարհում, նաև վիրուսների, բակտերիաների, մակրոֆագների մեջ. միայն Արարիչը կարող է իմանալ` էլ որտեղ։ Կա այսպիսի թևավոր խոսք. «Նույնիսկ տերևն առանց Աստծո կամքի չի ընկնում»։
Ի՞նչ է անում «գենային ճարտարագիտությունը» (Գ.Ճ.)։ Վիրուսների գենետիկ նյութից ստեղծվում են յուրահատուկ ստրուկտուրաներ, որոնց միջոցով բույսերի ԴՆԹ-ի մեջ ներդրվում են նոր գեներ։ Նման գործընթացները կոչվում են «հորիզոնական տեղափոխումներ». դրանք մշտապես ընթանում են բնության մեջ` սա P խնդիրն է, իսկ այն, ինչ անում է Գ.Ճ.-ն, դա P խնդրի լուծումն արագացնելու փորձ է։
Հայ մաթեմատիկոսը գրել է ծրագիր, որը թույլ է տալիս արագացնել խնդրի լուծումը (P=NP)։
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է դա կարևոր։
Կան հաղորդագրություններ այն մասին, որ գենետիկորեն մոդիֆիկացված (Գ.Մ.) բուսական կերն անպտղություն է առաջացնում փորձարկման ենթարկված կենդանիների մոտ (Ջ. Սահակյան, Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, «168 Ժամ», 30.05.2013թ.)։ Նոր գեների ներմուծումը հանգեցնում է նաև այլ` անկանխատեսելի հետևանքների.
- երբ բուծել են հիպոֆոսֆատի հանդեպ կայուն բազուկի Գ.Մ. տեսակ, ապա այդ հերբիցիդը (թույն) սկսել է կուտակվել բազուկի արմատապտուղներում,
- Մեկ այլ դեպքում` Գ.Մ. ռապսը, որը նույնպես ձեռք է բերել կայունություն հերբիցիդի հանդեպ` փոխակերպվել է «չար» մոլախոտի, որը «գրավել» է Կանադայի ցանքատարածքների մի մասը
- ԱՄՆ-ում` մշակված Գ.Մ. սոյայի տեսակների ներդրումը գյուղատնտեսության մեջ հանգեցրել է նրան, որ կորսվել է այդ ավանդական մշակաբույսի բնական տեսակը։
P=NP խնդրի լուծումը հավանաբար նախադրյալներ է ստեղծում, որպեսզի ավելի ճշգրիտ հաշվարկվեն և կանխատեսվեն նորաստեղծ` Գ.Մ. մշակաբույսերի հատկությունները։
Հավանաբար, խնդիրն իրոք լուծված է, այլ կերպ Բիլ Գեյթսը, Սերգեյ Բրինը և Փիթեր Տիլը (Microsoft, Google և Pay Pal, տես 168 Ժամ, 08.8 2013թ., Միլիարդատերերը միացել են արհեստական մսի համար մրցավազքին) երբևիցե չէին համաձայնի ներդրումներ անել արհեստական սննդամթերքի ստեղծման բնագավառում։ Ակնհայտ է, որ P=NP ծրագրային ալգորիթմերը հնարավորություն կտան անհամեմատ էժանացնել այդ թանկարժեք նախագծերը։ Վերջերս ներկայացված 143գ զանգված ունեցող մսի կտորի մշակման վրա ծախսվել է 385.000 դոլար և, հավանաբար, բավականին շատ ժամանակ (տես 168 Ժամ, 29.7.2013թ.)։
Գ.Ճ. կողմնակիցները բերում են հետևյալ փաստարկը` առանց նոր կենսատեխնոլոգիաների` անհնարին է կերակրել` արդեն այսօր 10 միլիարդի հասնող մարդկությանը։
Արդյո՞ք սննդամթերքի մեջ ներդրված նոր գեները կարող են ներկառուցվել մարդու գենոմի մեջ
Բնության մեջ նման հորիզոնական տեղափոխման հավանականությունն անչափ փոքր է, իսկ եթե հանկարծ տեղի ունենա, ապա տվյալ բջիջը կկորցնի վերարտադրվելու ունակությունը։
Վտանգը կարող է թաքնված լինել մարդու աղիների միկրոֆլորայում։ Տեսականորեն Գ.Մ. մթերքի հետ ներմուծված ԴՆԹ-ի «պատառիկն» ինչ-որ հավանականությամբ կարող է ներկառուցվել մեր միկրոֆլորայի մեջ։ Նման պարագայում այն, իհարկե, ձեռք կբերի նոր հատկություններ, սակայն նաև կպահպանի իր առանձնահատկությունները։
Վերջերս ստեղծվել է հակաբիոտիկ դեղորայքի նոր սերունդ, որը 100 անգամ ավելի ազդեցիկ է գոյություն ունեցողներից (տե՛ս, Ջ. Սահակյան, հակաբիոտիկների նոր սերունդ… 168 Ժամ, 05.11.2013թ.)։
Հարց է առաջանում. եթե այս դեղորայքը ճնշում է պաթոգեն բակտերիաների ԴՆԹ-ի հորիզոնական տրանսլյացիայի ունակությունը, ապա կա՞ արդյոք երաշխիք, որ Գ.Մ. ԴՆԹ-ն չի ճնշի օգտակար միկոֆլորան կամ չի փոխանցի դրան իր հատկությունների որոշ մասը։
Հավանաբար նման երևույթ է տեղի ունեցել 2011թ. ամռանը Գերմանիայում, որտեղ բռնկվել է աղիքային ինֆեկցիայի համաճարակ։
Հարուցիչն աղիքային ցուպիկի O10։H4 շտամմն էր, որը մինչև այդ չէր հայտնաբերվել մարդու օրգանիզմում։ Հետազոտությամբ պարզվել է, որ նոր շտամմն առաջացնում է երիկամների սուր անբավարարություն, ճնշում է կենտրոնական նյարդային համակարգը և ներկայացնում է վտանգ կյանքի համար (գրանցվել են 50-ից ավելի մահվան դեպքեր)։
Համաճարակի իրական աղբյուրը չի հայտնաբերվել։ Աղիքային ցուպիկի (E-coil) որոշ գենետիկ այլատեսակներ կիրառվում են աղիքային հիվանդությունների բուժման համար, կան այնպիսիները. որոնց արտադրած թույնն առաջացնում է մարսողության խանգարում։ O10։H4 մուտացիան, միկրոկենսաբանների կարծիքով` առաջացել է 2 տարբեր շտամմների գենետիկ փոխանակման արդյունքում, ինչի շնորհիվ դրանք պաշտպանում են իրենց տեսակն արտաքին վտանգներից։ Իսկ թե որտեղ է կատարվել բակտերիաների նման «միավորումը»` կենդանու կամ մարդու օրգանիզմո՞ւմ, թե՞ արտաքին միջավայրում, դեռևս անհայտ է։
Գիտնականներից ոմանք կարծում են, որ բակտերիաների նման հատկությունը զգալիորեն ավելացնում է Գ.Մ. սննդամթերքի վտանգը մարդու առողջության համար։
Մարդկությունն արդեն մի քանի տասնամյակ պարենի հայթայթման նոր աղբյուրների փնտրտուքների մեջ է. հնարավոր է, որ P=NP ալգորիթմը մեծապես կնպաստի այդ խնդրի դրական լուծմանը։
Հ.Գ. Ժամանակակից գիտությունը կարծում է, որ բուսական և կենդանական բջիջների միջև գեների կայուն տրանսլյացիան անհնարին է։ Հավանաբար 2000 տարի առաջ կելտ իմաստասերները (դրուիդներ) այլ կարծիքի են եղել։ Նրանք մշակել են օրացույց-գուշակարաններ, որոնցում յուրաքանչյուր տասնօրյակ կապվում է որոշակի բույսի և մարդկային ճակատագրի հետ (տե՛ս, Ջ. Սահակյան, Պահապան ծառերի բուժիչ զորությունը)։ Հետաքրքի՛ր է, որ համապատասխանող բույսից ստացված պատրաստուկները զգալիորեն թեթևացնում են ծանր հիվանդների վիճակը` անկախ բուն հիվանդությունից։