Սոխազգիների հիպոտենզիվ և աթերոսկլերոզը կանխարգելող հատկությունները

Բուժիչ նամակներ

Սոխը և սխտորը, ըստ ժամանակակից դասակարգման` շքանարգիզավորների ընտանիքի մեջ ընդգրկված սոխազգիների ենթաընտանիքին պատկանող բույսեր են (Alliumcepa և A.sativum), ենթաընտանիքն իր հերթին` ընդգրկում է մոտ 900 տեսակներ։ Գիտական անվանումն ունի կելտական («այրող») կամ լատինական («թև») ծագում։ Ըստ ակադեմիկոս Գ.Ա. Ղափանցյանի` al=el=բարձրանալ=հարություն առնել։
Միջին դարերում սխտորն օգտագործվել է` որպես ժանտախտից պաշտպանվելու միջոց, ինչի մասին գրել է Պարացելսը։

Սխտորի «համբավը» տարածվել է մինչև մեր օրերը` 2009թ. Չինաստանում խոզի գրիպի գերհամաճարակի (պանդեմիա) ժամանակ սխտորի գինը բարձրացավ 40 անգամ, այն էլ` այն դեպքում, որ երկիրը սխտորի մշակման և արտահանման ծավալներով բացարձակ առաջատարն է աշխարհում։

Սխտորը և սիրտը
Չին գիտնականները վերջերս հայտնաբերել են, որ սխտորն ամրացնում է սրտամկանը։ Նրանք կարծում են, որ դա տեղի է ունենում սխտորի մեջ պարունակվող սելենի շնորհիվ։ 100 գ սխտորը պարունակում է մարդուն անհրաժեշտ սելենի մեկ օրվա չափաբաժնի մոտ 23 տոկոսը։ Սելենը հակաօքսիդանտ հատկություն ունեցող միկրոտարր է, որը տրոհում է բջիջների հեղուկ բաղադրության մեջ ներթափանցած ազատ ռադիկալներ պարունակող նյութերը։

Կարդացեք նաև

sxtorՍխտորն ունի շատ հարուստ քիմիական բաղադրություն, որը բավականին լավ ուսումնասիրված է, պարունակում է գրեթե բոլոր հայտնի` օրգանիզմում գոյացող և չգոյացող ամինաթթուները և հատկապես արգինին (մեկ օրվա պահանջարկի 10 տոկոսի չափով)։

Սխտորի մեջ կան մի շարք ծծումբ պարունակող միացություններ, որոնցից առնվազն մեկը պարունակում է նաև ազոտ. դա` ալլիինն է, որը հեշտությամբ է լուծվում ջրում, չունի հոտ և հակամանրէ հատկություններ։

Երբ թարմ սխտորը ենթարկվում է մեխանիկական կամ քիմիական ազդեցության, ազոտի ատոմն անջատվում է ալլիինից և օքսիդանում։ Ազոտի օքսիդի (NO) առաջացման համար անհրաժեշտ է նաև արգինին ամինաթթուն։ NO-ի օգտակար հատկությունների ոլորտը բավականին ընդարձակ է` հատկապես այն օգտագործվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման ընթացքում։ Նման հնարավորության հետազոտման համար 1998թ. շնորհվել է Նոբելյան մրցանակ։

Ի դեպ` սխտորի ազդեցության նման մեխանիզմի մասին գրվում է առաջին անգամ. Սա հեղինակի (Ջ. Սահակյան) ենթադրությունն է։

Որոշ գիտնականներ կարծում են, որ սխտորը կարող է փոխարինել նիտրոգլիցերինը. օրինակ, սթրեսի դեպքում սրտի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է նորմայից ավելի ադրենալին, և այդ խնդիրը կարող են լուծել նիտրոգլիցերինը, սխտորը և ամինաթթու տիրոզինը, որն, ի դեպ, նույնպես պարունակվում է սխտորի մեջ։ Հայտնի է, որ ադրենալինի անբավարարության` սակավության դեպքում արյան ճնշումը բարձրանում է։

Կարևոր է իմանալ. Կան հաղորդագրություններ, որ սխտորն ինչ-որ չափով չեզոքացնում է նիկոտինի վնասակար ազդեցության հետևանքները։
Կա կարծիք, որ սխտորը կարող է խթանել օրգանիզմում ընթացող փոխանակման գործընթացներին նպաստող հորմոնների գոյացումը։

sxtor1Դեղատոմսեր
Խորհուրդ է տրվում բնական պայմաններում (առանց ջերմային մշակման) թթվեցրած կաթի շիճուկը (3 լ) թրմեք մաքրված, մանրացրած սխտորով (100 գ)։ Սխտորը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, ամրացրեք ինչ-որ ծանրության վրա և իջեցրեք շիճուկի մեջ, տարան ծածկեք մի քանի տակ ծալած թանզիֆով, թրմեք 14 օր մութ, հով տեղում։ Խմեք 150-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Չորրորդ օրը կարելի է ավելացնել 1 լ շիճուկ։

Շարունակեք 12 օր։ Սխտորով թրմված շիճուկը մաքրում է արյունը, ամրացնում է անոթների պատերը, կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան և հյուսվածքների մեջ, իջեցնում է ճնշումը, հանգստացնում է նյարդերը։ Մեծ հաշվով, նման ազդեցություն կարող է ունենալ թփով տոլմայի հետ մատուցվող սխտորի մածունի խառնուրդը։

Աթերոսկլերոզի դեմ պայքարելու համար` առաջին հայացքից` անհավանական թվացող «դեղատոմս» է առաջարկում բժիշկ Դմիտրի Նաումովը։ Նա խորհուրդ է տալիս ուտել 50-ական գ խոզի որակյալ սալ, շաբաթական 2-4 անգամ, որը պետք է համեմել սխտորով, մանանեխով կամ աջիկայով։

Բացատրություն։ Դառնանյութերն արագացնում են սալի տրոհման գործընթացը, որը պարզապես հալչում է բերանի մեջ։ Արդյունքում` գոյանում են գլիցերին, ճարպաթթուներ և քացախաթթու։ Ճարպաթթուները լուծում են խոլեստերինի միկրոսկոպիկ կուտակումները, մաքրում են անոթները և սնում մկանային հյուսվածքները, այդ թվում` նաև սրտամկանի բջիջները։ Լուծված խոլեստերինը ծառայում է որպես հումք` հորմոնների գոյացման համար։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում ընթացող բոլոր նյութափոխանակության գործընթացները։

Հիպերտոնիա
Մաքրեք, մանրացրեք 250 գ սոխ, 150 գ սխտոր, 800 գ կիտրոն (առանց կեղևի և սերմերի), լցրեք սենյակային ջերմաստիճանի օշարակի մեջ (1 կգ շաքար, 2 լ եռջուր), մեկ շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 20-30 րոպե առաջ։ Շարունակեք 3-4 շաբաթ, անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել 1 շաբաթից։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս