«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ խոսում են հայերեն և լսում են հայկական երաժշտություն։ Դեռ մանկուց հայկական երաժշտության հանդեպ ունեցածս սերը տարիների ընթացքում բազմապատկվեց, և որպես այդ սիրո արտահայտում՝ որոշեցի հայերեն երգերի ձայնասկավառակ թողարկել»,- պոլսահայ երգչուհի Մարալ Այվազի հետ զրուցել ենք ոչ միայն հայկական երաժշտության հանդեպ իր սիրո, այլ նաև մանկության տարիների, հայ-թուրք հարաբերությունների, լեզուն, մշակույթը պահելու շուրջ:
Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմը դարբնի մասնագիտությանը տիրապետող տղամարդկանց պատմություն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարբերվող անցյալը, ընդհանուր ներկա ու անորոշ ապագա: Այս երեք գործոնները համախմբողն առեղծվածայնությունն է, որը լավագույնս նկատելի է ձայնի և պատկերի վերլուծության ժամանակ: Ի՞նչ է թաքցնում դարբինների պատկերը, և ի՞նչ է բացահայտում ձայնը, թույլ կտա պարզել փորձարկումը, որը կատարված է ստորև:
Նախորդ համարում մենք պատմեցինք Քաբուլում հայերի հաստատվելու մասին։ Հոդվածում մանրամասն ներկայացրեցինք, թե ո՞ր թվականին են հայերը հաստատվել Քաբուլում, ի՞նչ պատճառներով պայմանավորված, և փոքրիկ հայկական համայնքի թվաքանակն ինչպե՞ս է փոխվել տարիների ընթացքում։
Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել։
Հերթական մեկ անձից գնումը կատարվել է վերջերս. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 2 միլիարդ 920 միլիոն դրամ է հատկացրել է «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ին՝ Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման համար, և դա այն դեպքում, երբ նույն ճանապարհի կառուցման համար դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով 8 միլիարդ դրամ արդեն հատկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։
«Այս իշխանությունները չեն կարող վախեր չունենալ: Առհասարակ, այսպիսի զանգվածային գործընթացներից վախենում են բոլոր իշխանությունները, առավել ևս՝ Հայաստանի օրվա իշխանությունները: Այս ձերբակալությունները կարող են որոշակի վախի մթնոլորտ ստեղծել, բայց ոչ պայքարողների մեջ: Պայքարողների նկատմամբ, երբ կիրառվում են այս անօրինական ձևերը, թե ինչպես մարդու վիզը ոլորելով՝ մեքենա են խցկում և դրանից սադիստական հաճույք ստանում, բայց վախի մթնոլորտ ստեղծել չի հաջողվում: Փողոց դուրս եկողների քանակը մեծանում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Օրերս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել էին՝ ավարտվել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Սիրիա և Լիբանան: Պարզվեց, սակայն, որ այս այցերի պաշտոնական մասից զատ՝ եղել են հանդիպումներ, որոնք Սփյուռքի գլխավոր հանձնակատարին դրել են «անհարմար դրության մեջ»:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի շուրթերով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից բացահայտվեցին Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի ներկայացրած, այսպես կոչված, վեց առաջարկները: Կոչել դրանք առաջարկներ այնքան էլ լուրջ չէ, քանի որ դրանցից առնվազն 3 ը պարզապես փաստի արձանագրում է և ոչ երբեք՝ առաջարկ:
«Փաշինյանի վերջին ելույթին հաջորդած ծափահարությունները խայտառակ էին։ Մենք պետք է նրա կերպարն ամբողջապես հասկանանք։ Նա 2018-ին եկավ «Մերժի՛ր Սերժին, որ ես դառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով, այլ գաղափարաքաղաքական ծրագիր նա չուներ։ Փաշինյանն իրադրությունը ճիշտ է որսում, մեր խնդիրն է՝ հասկանալ՝ ինչը նրան դարձրեց վարչապետ և գլխակեր»։
Նախկին լրագրող, 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ու նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հանդես են եկել օրենսդրական այնպիսի նախաձեռնությամբ, որով առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և լրագրողին հավատարմագրումից զրկելու իրավունք տալ այն պետական կառույցին, որն իրականացրել է այդ հավատարմագրումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդեռլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը: Shell ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց ստեղծել Հայաստանում:
Երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո ՀՀ իշխանությունները որոշեցին հրապարակել 6 առաջարկները, որոնք, իրենց իսկ խոսքով, փոխանցել են ադրբեջանական կողմին՝ ի պատասխան ամիսներ առաջ վերջինիս ներկայացրած 5 կետերի։
Քիչ առաջ տեղեկատվություն էինք հրապարակել այն մասին, որ 168.am-ի աղբյուրների տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել՝ ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։
Մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկության մեկնարկած շուրջօրյա հանրահավաքները, անհնազանդության երթերն ու տարատեսակ այլ ակցիաները, պարզվում է, հոգեխանգարմունքի մեջ են գցել հայրենի ուժային կառույցների ղեկավարներին: Ըստ ամենայնի հայտարարվել է «Նիկոլից ավելի Նիկոլ» լինելու մրցավազքի մեկնարկի մասին, և ճիշտ ժամանակն է՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն հայտնելու համար:
«Հիշում եք՝ Նիկոլն ԱԺ-ում հաթաթա տվեց, ասաց՝ սպասեք, ընդդիմություն, ես բացահայտում ունեմ, հետո տեսանք՝ երեք աղջիկները՝ Մկրտչյան Աննան, Գրիգորյան Աննան, Կրպեյանը, ոնց ճպպացրին դրա ճակատին: Էդմոն Մարուքյանը հիմա ասում է, որ 1991 թվականից, երբ եղել է Արցախի հարցով առաջին քվեն, մինչև 2007 թվականը, այդ պրոցեսը եղել է սխալ, 2007թ. մադրիդյան սկզբունքները ընդունելով՝ նախորդ իշխանություններն իջեցրել են նշաձողը. Լպիրշության, տգիտության, ցինիկության, ժողովրդին անասունի տեղ դնելու ամենակեղտոտ, ամենադեբիլ բանն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։
«Դա կատարյալ խայտառակություն է, այսինքն՝ Ադրբեջանին և միջազգային հանրությանը այդպես «կայֆավատի» առիթ տալ Հայաստանի քաղաքական-դիվանագիտական մտքի վրա, ոչ ոք չէր արել: Այդ 6 առաջարկները ցածրորակ, վախվորած, Ճ կլասի շարադրություն է, որտեղ որևէ քաղաքական մեզ ձեռնտու հետևանք ակնկալել պարզապես միամտություն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հերթական սադրանքն է բեմադրվել, այս անգամ՝ նիկոլապաշտ կանանց մասնակցությամբ։
Երևանի քաղաքապետի ընտրությունները որքան մոտենում են, այնքան կենացները քաղցրանում են։ Իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրություններից 1,5 տարի առաջ լծվել է լայնածավալ քարոզչական արշավի։ Սկսվել է ուղեղների լվացման հերթական պրոցեսը։
30 տարի է` ասում եմ` Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. դրանում վստահ եմ 100%. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հետևում է հաղթանակի անխուսափելիության մասին քննարկմանը
«Արևմուտքն անում է ամեն ինչ, որ դուրս մղի Ռուսաստանին տարածաշրջանից, և դրա համար Հայաստանին պետք է պոկել Ռուսաստանից և կցել Թուրքիային, որովհետև ուրիշ հետաքրքիր տարբերակ Արևմուտքի տեսակետից չկա: Մենք ունենք Իրան, որը բավականին կոնֆլիկտային վիճակում է Արևմուտքի հետ, կա Ռուսաստան, Վրաստանը մեզ նման դերակատարություն չունի, Ադրբեջանը՝ նույնպես, տակը մնում է Թուրքիան, որն այս տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքի շահերը»։
Հաղթանակի անխուսափելիության մասին. ՈՒՂԻՂ
Freedom House-ը նախ անհանգստություն է հայտնում Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնության կապակցությամբ՝դիմելով մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով։
Էլիտան ձևավորվում է բախման մեջ, հերոս են կերտվում կրիտիկական պահերին, հիմա և՛ բախում կա, և՛ կրիտիկական պահ, սակայն չկան ո՛չ հերոսները, ո՛չ էլիտաները, որոնք պետք է գային ու թույլ չտային, որ հասարակությունն այսպես պառակտվեր. չկան, որովհետև իրականում չեն եղել. նրանք ֆեյք էին։
Արդեն 1 տարի է, ինչ ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, գրավել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ, զենքի սպառնալիքով մարտական հենակետերից հեռացրել հայ դիրքապահներին: Մայիսի 12-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսում, ադրբեջանցի զինվորները գերեվարել էին 7 հայ զինծառայողի:
«Իհարկե, Մոսկվան այդ ամենը նկատում է, սակայն այս տարածաշրջանում ավելի կակտիվանա Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո: Բնականաբար, ռուսական քաղաքականությունն ՈՒկրաինայից հետո Հարավային Կովկասում այլ վճռականություն է ունենալու»,- ասաց Տարասովը՝ ակնարկելով, որ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոսկվայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարացել է, Մոսկվան ավելի թույլ է դիտարկվում:
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Նիկոլ Փաշինյանի հրամանագրում:
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից 333 մլն 600 հազար դրամ (շուրջ 725 հազար դոլար) հատկացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ Նկատենք՝ նախագծի երկրորդ կետը գաղտնի է:
2021թ. փետրվարին «Մեդիապորտ» տելեգրամ ալիքը սենսացիոն հրապարակում էր կատարել Երևանի սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցի փաստով, ով, ըստ հարթակի, ըստ ամենայնի, լրագրող էր։