ՇՏԱՊ. ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք. այդ թիվը վերջնական չէ. Նիկոլ Փաշինյան. ՈՒՂԻՂ

Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ–ի դեմ՝ 4 ուղղություններով: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են պատասխան հայկական կողմից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրենք՝ այդ տեղեկատվությունը կեղծ է, սուտ է, չի համապատասխանում իրականությանը,- նշել է Փաշինյանը և հավելել,- Այս պահի դրությամբ բայց այդ թիվը, ցավոք, դեռ վերջնական չէ»:

Նա նաև հայտարարեց․ «Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ։ Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի նոր հրապարակվի։ Այս է պատճառը նաև, որ մենք նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում․․․»։

Տեսանյութեր

Լրահոս