Ընդդիմության երթերը, ցույցերը, բողոքի ու անհնազանդության տարատեսակ խաղաղ ակցիաները վերջնականապես հունից հանել են ՔՊ-ական կոնտինգենտին: Էժանագին հեգնանքից ու ծաղրից չբավարարվելով՝ ՔՊ-ականները սկսել են արդեն իրենց բառապաշարի սանձարձակ «գոհարները» սփռել հանրային տիրույթ:
Քիչ առաջ ոստիկանները Պուշկին-Սարյան խաչմերուկից առանց որևէ դիմադրության բերման են ենթարկել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին:
Ընդդիմության կողմից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
Թեպետ Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն իսկ հայտնի է հաղթողի անունը: Այս մրցաշրջանում Առաջին խմբի առաջնության առաջին հորիզոնականում «Լեռնային Արցախ» թիմն է. թիմը վաղուց անհասանելի է իր մրցակիցների համար:
Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Անհնազանդության ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել են տարբեր փողոցներ՝ իրականացնելով իրազեկման գործողություններ։ Օրինակ, Իսահակյան փողոցից բերման ենթարկվեցին բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, բացի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը… Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…»։
Արմեն Աշոտյանը, ում քիչ առաջ կարմիբերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։
Լարված իրավիճակ’ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց. ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում
Քիչ առաջ Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հատվածից Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բերման ենթարկվեց բիրտ ուժի կիրառմամբ: Ինչպես հայտնի է, այսօր առավոտից ընդդիմությունը մասշտաբային խաղաղ անհնազանդության գործողություններ է սկսել Երևանի փողոցներում:
Վերջին տարիներին հիփոթեքային վարկերի բարձր աճով պայմանավորված, ինչպես և սպասելի էր, մեծացել է հիփոթեքի շուկայի «տաքացման» հավանականությունը։ Այդ մասին սկսել է խոսել նաև Կենտրոնական բանկը։
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ ոստիկանությունն օր օրի կոշտացնում է շարժման մասնակիցների նկատմամբ գործողությունները, անցնում ավելի բիրտ մեթոդների:
Ի դեպ, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները խառնել էին գործող անձին։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր Հրաչյա Մուշեղյանը, նրա անունը խառնել են դատավորի անվան հետ։
2018-ից հետո ՀՀ գործող վարչախումբը պետական ամենաբարձր մակարդակով բազմաթիվ սխալներ է թույլ տվել Իրանի հետ հարաբերություններում, իսկ 2020-ի պատերազմից հետո դրանք Իրանից ավելի կոշտ արձագանքի արժանացան: Խոսքը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը փաստացի Ադրբեջանին հանձնելու մասին է:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պետք է քննարկվեր Փաշինյանի առաջարկած 6 կետերը, որոնք կարծես Ադրբեջանի ԱԳՆ-ի չորրորդական կարգի աշխատողն էր գրել:
Նիկոլ Փաշինյանն օրերս Կառավարության նիստում հայտարարեց, որ քննարկում են կենսաթոշակառուներին քարտով առևտուր անելու դեպքում մինչև 10 % զեղչ տրամադրելու նախագիծ, ու առաջարկեց այն կազմակերպություններին, որոնք կաջակցեն Կառավարության այս գաղափարին, համագործակցել նախագիծը մշակողների հետ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 12-ի կարգադրությամբ՝ Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական:
ՀՀ իշխանությունը մեր հասարակությանը փորձում է համոզել, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքի Հայաստանը, պատերազմ ենք ստանալու: Այսինքն, ըստ իշխանության ներկայացուցիչների, «ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան ոչ այլ ինչ է, քան պատերազմի քարոզ»:
Կառավարության վերջին նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովում առաջադրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը. որոշման նախագիծն ընդգրկված էր մայիսի 13-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում:
«Միանշանակ այդ կետերը չեն համաձայնեցվել արցախյան կողմի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած 6 կետեր-«առաջարկներից», որոնք օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթերում հնչեցրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ ընդդիմության միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումն ունի ուղղորդված բնույթ:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի շահերի պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ Հարություն Մանուչարյանի գործի վերաբերյալ որևէ նորություն ու փոփոխություն չկա։
Այսօր վաղ առավոտից, ընդդիմադիրները, ինչպես նախօրեին հայտարարել էին, 5 ուղղություններով ավտոերթ էր իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում ու Երևանից դուրս եկող մայրուղիներով: Արդեն առավոտյան իշխանական ու իշխանամերձ կայքերը գրեցին, որ վաղվանից ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, պահելու են տուգանային հրապարակում, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, մինչդեռ ավտոերթի մասնակիցներն ունեն Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ:
Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ մասնավորապես Կրեմլում, նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հանդիպումը նվիրված է լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։
Իշխանության գալուց շատ չանցած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխվարչապետներից մեկը ոգևորված հայտարարում էր, թե կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է, որպես Վերին Լարսին այլընտրանք, հայկական բեռնափոխադրողների համար այլ ցամաքային ճանապարհների բացման հնարավորություններ ստեղծել։ Անցել է 4 տարի, սակայն այդպես էլ ոչ մի այլընտրանքային ճանապարհ չի բացվել։ Ավելին, այսօր բեռնափոխադրողները կանգնած են շատ ավելի ծանր խնդիրների առաջ։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես և սպասվում էր, բացասական է ազդել այդ երկրների հետ Հայաստանի ունեցած առևտրային հարաբերություններ վրա։ Հակամարտության սկզբնական շրջանում նվազել են առևտրի ծավալները՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ուկրաինայի հետ։
168.am-ի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ խաղաղության պայմանագրի մասին խոսում է ագրեսոր Ադրբեջանը, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ նվաճողական պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ և բռնագրավել Արցախի ինքնիշխան տարածքի ավելի քան 75 տոկոսը։
Անցած շաբաթ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը գրքով հարվածում է աշակերտին։ Նմանատիպ երևույթները մեր հասարակությունում արժանանում են երկակի գնահատականի։ Մի մասն ասում է, որ բռնությունն անթույլատրելի է։ Մյուսներն ասում են, որ այսօրվա երեխաները շատ անդաստիարակ են, և դժվար է նրանց հետ աշխատելը։
Անկախ ունեցած սկզբունքներից, կարծում եմ, որ տարրական արժանապատվության բացակայության հարց է, միանալ և համագործակցել մի ուժի հետ, որը հրապարակային ԱԺ-ում քո վրա հարձակվել, քեզ ծեծի է ենթարկել, անվանելով «տրյապկա»։ Միայն չասես, թե հարցն անձնական չի, այլ հանուն երկրի և պետականության։
«Այսօր և ընդհանրապես վերջին օրերին Ֆրանսիայի հրապարակում հավաքվող և միասնականության ձայնը բարձրացնող ժողովուրդը գալիս է ապացուցելու աշխարհին, որ որպես անկոտրուն ազգ պատրաստ է կերտել, արարել և զարգացնել իր երկիրը, իր պետականությունը, իր ազգային արժանապատվությունը, իր բացառիկ լեզուն, իր հնամենի մշակույթը, իր քրիստոնեական հավատքը, իր խաղաղասիրական ոգին և իր զավակների ապագան»,– Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀԿ անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։