ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ
Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցելություն է կատարել Սյունիքի մարզ, Կապանում հանդիպում ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանում առաքելությանս ավարտին ընդառաջ՝ Կապանում հրաժեշտ տվեցի Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին։ Լինելով Ֆրանսիայի բարեկամ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի գործընկեր՝ նա մարմնավորում է Սյունիքի դիմադրության ոգին»,-իր գրառման մեջ նշել է Դըկոտինյին։
Հատկանշական է, որ Օլիվիե Դըկոտնյին Հայաստանում Ֆրանիսայի դեսպան նշանակվելուց հետո 2023 թվականի օգոստոսի 2-ին մարզային իր առաջին այցը կատարել էր հենց Սյունիք։

