«Քիչ անց հանդես ենք գալու հաղորդագրությամբ». ՊՆ խոսնակը՝ հրադադարի լուրերի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության համատեքստում ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը Մոսկվայի ժամանակով 09։00-ից սեպտեմբերի 13-ին կպահպանվի  ամբողջությամբ»,- ասված է հայտարարությունում:

Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն էլ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։

168.amը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք հրադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել և առհասարակ այս պահին ինչ իրավիճակ է տիրում սահմանին։

Կարդացեք նաև

«Քիչ անց հանդես ենք գալու հաղորդագրությամբ, քանի որ անընդհատ տեղեկություններ ենք ստանում և երբ հավաքում ենք որոշակի տեղեկություններ, հանդես ենք գալիս հաղորդագրությամբ։ Երբ հանրությանը հստակ հաղորդելու որևէ բան է լինում, հաղորդագրություն ենք տարածում»,- նշեց Արամ Թորոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս