Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, զոհերի թիվը ճշտվում է. ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ներկայացրեց վերջին տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին:

«Ժամը 14:00-ի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակվում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը՝ մասնավորապես Ներքին հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- տեղեկացրեց Արամ Թորոսյանը:

Նա նաև հավելեց, որ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49, արդեն հրապարակվել է ՀՀ վարչապետի կողմից, իսկ տվյալների լիարժեք ճշտումներից հետո՝ ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին:

Կարդացեք նաև

«Ինչպես արդեն նշվել է՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան:

ՊՆ-ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ. դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ»,- նշեց ՊՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս