Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների խոշոր փոխանակման մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ առաջիկայում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև ռազմագերիների խոշոր փոխանակում է սպասվում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Մասնավորապես, նա հիշեցրել է, որ վերջերս արդեն տեղի էր ունեցել մեկ փոխանակում, իսկ հետո Անկախության օրվա առթիվ հաջողվել էր Բելառուսից վերադարձնել ևս 10 մարդու։
«Շատ շուտով ևս մեկ խոշոր փոխանակում կլինի», — նշել է Բուդանովը։
Ճշտող հարցին, թե արդյոք կարելի է այդ փոխանակմանը սպասել առաջիկա օրերին, նա պատասխանել է․ «Այո»։

