«Այո, կանխատեսելի էր». Սասուն Միքայելյան

«ԵԿՄ-ն բանակի կողքին է, այսօր էլ՝ հայ զինվորի կողքին է՝ սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում ԵԿՄ անելիքներին:

Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմից հետո իրենք շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը։

Հարցին՝ արդյո՞ք այս իրավիճակը կանխատեսելի էր, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես միշտ էլ ասել եմ իմ ելույթներում՝ այո՛, կանխատեսելի էր»:

Իսկ արդյոք իշխանություններն արե՞լ են ամեն ինչ, որպեսզի կարողանան դիմագրավել այս իրողություններին՝ մեր հստակեցնող հարցին Սասուն Միքայելյանը չպատասխանեց՝ նկատելով, որ զրույցը քաղաքականացվում է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

Քիչ առաջ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունի. այդ թիվը, ցավոք, վերջնական չէ:

Տեսանյութեր

Լրահոս