Ադրբեջանը նոր պատերազմով է հոխորտում, Պապիկյանը գնում է ԵՊՀ` ազատվելու համար անցանկալի դեկաններից

Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով նոր պատերազմի է պատրաստվում և հոխորտում, իսկ Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղը ժամը 14:00-ին այցելելու է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք’ վարելու ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը:

Ուշագրավ է, որ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է, որը վերաբերում է ԵՊՀ կանոնադրության այնպիսի փոփոխությունների, որոնցով բուհի կառավարումն այսուհետ պետք է իրականացվի ուղղահայաց, դեկաններին պետք է ընտրեն Հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված Գիտխորհրդի անդամները, որտեղ մեծամասնություն են կազմում Պապիկյանի աջակիցները, իսկ դա հիմքեր է ստեղծելու ազատվելու բուհի անցանկալի դեկաններից։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ` բուհի կառավարումն ուղիղ քաղաքական կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանի ենթակայության տակ դնելը ոչ այլ ինչ է, քան մայր բուհի կառավարման ամբողջական քաղաքականացում: Ավելին, մեր զրուցակիցը նոր պատերազմի շեմին կանգնած երկրում Պաշտպանության նախարարի նմանօրինակ գործունեությունը համարեց ուղղակի խայտառակություն`հույս հայտնելով, որ գուցե մինչև վաղը Պապիկյանն ամոթից դրդված կամ պետության առջև ծառացած սպառնալիքը գիտակցելով` կչեղարկի պետության առաջնահերթությունների հետ որևէ աղերս չունեցող այդ նիստն ու իր ժամանակը կհատկացնի բանակին և պետության սահմաններին:

Տեսանյութեր

Լրահոս