Շաքարի համաշխարհային գները բարձրացել են մինչև 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակ

Շաքարի համաշխարհային գներն օգոստոսի 28-ին աճել են գրեթե երկու տոկոսով. ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակի:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ICE Futures բորսայի տվյալները:

Երևանի ժամանակով ժամը 11:49-ի դրությամբ շաքարի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բորսայի նախորդ փակման համեմատությամբ բարձրացել է 1,76 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 18,54 ցենտի. սա ամենաբարձր ցուցանիշն է 2025 թ. ապրիլի 8-ից ի վեր։

Օգոստոսի սկզբից ի վեր շաքարի գները կտրուկ բարձրացել են 26,5 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31