«Կարծում եմ՝ այդ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը, որի հետ հանդիպել էին փաստացի բոլոր խմբերի ներկայացուցիչները, նախկին նախագահները, հենց իրեն ասել է, որ Նիկոլի շատ չսիրված էլիտան իրեն առաջարկում է, որ միակ ճանապարհը հրաժարականն է:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ադրբեջանցիները «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ են տեղադրել։
Անհետ կորածների ծնողները, տևական ժամանակ է, նշում են, որ ԴՆԹ հետազոտությունները կամ նույնականացման գործընթացն արագացնելու համար Հայաստանին երկրորդ սարքավորումն է անհրաժեշտ։
«Պարոն Խաչատրյան, ես Ձեզ հորդորում եմ մի քիչ ավելի զգույշ լինել Սյունիքի հետ կապված ցանկացած հայտարարություն անելիս: Էստեղ ամեն ինչ վտանգավոր է, ամեն քայլն է վտանգավոր արդեն իսկ: Ճանապարհին էստեղ անցնելիս էլի թուրքերը ֆռֆռում էին մեր տարածքներում, ինչպես ուզում են: Իսկ եթե Ձեզ համար սա վտանգավոր չի, հավաքեք Ձեր թիմակիցներին՝ իրենց ընտանիքներով, երեխաներով, և եկեք էստեղ, շրջեք: Ես կարծում եմ, որ պետք է վերջ տրվի էս բարբաջանքներին՝ մի քիչ ավելի հստակ և ավելի ճիշտ քայլեր կատարելու նպատակով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրրի հետ կապված արդեն մի քանի անգամ ասել է, որ այնտեղ հայանպաստ որևէ բան չկա:
Մի խոսքով, ես ուղիղ ասում եմ, էս մի ամիս է՝ խնդրում եմ՝ թող վերադասը գա, սահմանը ճշտեն, ժողովրդին ասեն՝ որն է իրենցը, որ մարդկանց ոչ թե թուրքը գա մի ժամ ժամանակ տա, վերադասից գան, ասեն, մարդիկ իմանան՝ ինչ է կատարվելու: Թուրքը ինձնից սահման չի հարցնում, որ ես գնամ իր հետ սահման ճշտում անեմ, վերադասը պետք է սահմանների համար բանակցի, ոչ թե ես:
Օրերս տելեգրամյան հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ 2021թ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև:
«Չկա ընդդիմություն, սա քաղաքական պայքար չէ: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն: Այստեղ կա դավաճան կամ թշնամի իշխանություն և ժողովուրդ՝ ընկճված, երբեմն՝ հուսահատված, բայց այս ամեն ինչից մեր ժողովուրդը դուրս կգա: Մեր ժողովուրդը ծանր վիճակներից կարողանում է դուրս գալ, այս վիճակից էլ դուրս կգա»,- շեշտեց Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ինքը համարում է թշնամի՝ պետության և ժողովրդի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցած վերջին արհավիրքից հետո հույս ուներ, որ իշխանական պատգամավորները, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնը ծանրաբեռնող Նիկոլ Փաշինյանը, կսկսեն առաջնահերթությունները մեկը մյուսից տարբերել:
«Բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ քաղաքական գործիչների այս պահին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով քաղաքացիների՝ խաղաղ անհնազանդության ակցիաներին:
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարձակվեց խաղաղ անհնազանդություն անող քաղաքացիների վրա:
Քաղաքացիները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ վերջինիս անվանելով դավաճան: Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս եկավ՝ ասելով. «Դավաճանը մերդ ա, լակոտ»: Ցուցարարն էլ ի պատասխան ասաց. «Դավաճանը հերդա…» ու հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին:
ԱԺ դիմաց անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման են ենթարկում
Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։
Որքան էլ առկա բարձր ռիսկերի պարագայում ավանադատուների մտահոգությունները կարելի է հասկանալ, այնուհանդերձ ավանդների դուրսբերումը բանկային համակարգից ամենևին էլ ցանկալի երևույթ չէ։ Առավել ևս, որ խնայողությունները Հայաստանում ապահովագրված են. դրամային խնայողությունների դեպքում երաշխավորված է մինչև 16 միլիոնը, իսկ տարադրամայինի դեպքում՝ մինչև 7 մլն դրամը։
Հայաստանի արտաքին առևտրի վիճակն այս տարի խայտառակ վատ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումն իջել է՝ 4,4, ներմուծումը՝ ավելի քան 15 տոկոսով։
«Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնողը, որն ի դեպ պատերազմի ողջ ընթացքում և ոչ էլ դրանից հետո ոտք չի դրել Արցախ, գոնե գիտի՞, որ իր պապական տունն էլ է թշնամին ռմբակոծել»:
Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։
«2018-ի պարգևատրման բյուջեն, որը կազմել է նախորդ ավագանին, որի անդամն էինք նաև մենք, կազմում էր շուրջ 700 մլն, հաջորդ տարվա համար իրենք նախատեսեցին 1 մլրդ 900 մլն դրամ: Հիմա այն նվազեցրել են շուրջ 1 մլրդ-ի, բայց դրանով, միևնույն է, ստացվել է այնպես, որ իրենք ավելին են նախատեսել: Մնացածն էլ տեղակայել են պահուստային ֆոնդում, չեն վերաբաշխել՝ որպես ծախսեր, որ կարողանան քաղաքը զարգացնել»:
«Տնտեսական պրոյեկտներում էական է ռեսուրսի, ներդրումների խնդիրը։ Որտեղ ներդրումն արվում է, այնտեղ համագործակցությունն արագորեն զարգանում է։ Անկախ խնդիրներից՝ Իրանը փորձում է խնդիրներ չունենալ հարևանների հետ, տարածաշրջանում պահպանել Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը կարևոր է նաև Արևմուտքի հետ խնդիրների ֆոնին։ Այն, ինչ կա, Իրան-ՀՀ հարաբերություններում խնդիրների մի շարքի հետևանքով է երկու կողմից։ Այս ամենի արդյունքում գուցե համարժեք կերպով չեն զարգանում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր հրատապ խնդիրները»,- ասաց վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ ճգնաժամային հարցերի հաղթահարումից հետո կլինի քաղաքական և տնտեսական ռեսուրս վերանայումների համար։
2020թ. բարդագույն տարի էր Հայաստանի կրթության ոլորտի համար։ 2 մարտահրավերների՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ բացասաբար են ազդելու մեր կրթական համակարգի վրա։
Տնտեսական վիճակագրության «ամենադանդաղ» ոլորտը, հավանաբար, ժողովրդագրությունն է: Երևի այդ պատճառով մեր իշխանությունները խոստացան 2050-ին 5 մլն բնակչություն «ապահովել»: Խոստացան պատերազմից մեկ շաբաթ առաջ: Կապիտուլյացիայի խայտառակությունից հետո ինքնասիրություն ունեցող իշխանությունը, հարկավ, այդ թեմային չի անդրադառնա: Որովհետև պատերազմի ժամանակ զոհվում է հենց այն սերունդը, որ առաջիկա տարիներին պիտի երեխաներ ունենար:
«Ըստ որոշ տվյալների՝ արդեն մոտ 600 աշխատակցի կրճատել են: Ստեղծված իրավիճակում «Գազպրոմ Արմենիան» կրկին գնալու է սակագների վերանայման ճանապարհով՝ կարգավորող հանձնաժողովին առաջարկելով հաստատել, սահմանել ընկերության համար ավելի նկատակահարմար սակագներ՝ գազատրանսպորտային համակարգում խորքային ճգնաժամ թույլ չտալու նպատակով:
19-րդ դարը մարդկությանն ընծայեց մի շարք մեծ և երևելի մարդկանց, որոնք պատմության մեջ թողեցին իրենց ուրույն հետքն ու իրենցով նոր ժամանակաշրջանի և հասարակարգի սկիզբը դրեցին։ Այդ մարդկանց թվին է պատկանում գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսը։
«Ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ՝ իրենց զորակցությունն արտահայտելու մեր սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի, սպառնալի կոչերին ի պատասխան»:
Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157834 դեպքի:
«Կանգնի՛ր եկեղեցու կողքին». քաղաքացիները հավաքվել են Էջմիածնում. ՈՒՂԻՂ
Քաղաքացիները՝ եկեղեցու կողքին, Մայր Աթոռի բակում. ՈՒՂԻՂ
Բազմաթիվ ապրանքային շուկաներում արձանագրվող թանկացումները ստիպեցին Կենտրոնական բանկին վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն վերանայվեց և միանգամից բարձրացվեց 1 տոկոսային կետով. նախկին 4,25-ից հիմա տոկոսադրույքը 5,25 է։