Արդեն մի քանի օր է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում հավաքվում են արտախորհրդարանական շուրջ երկու տասնյակ կուսակցություններ և քննարկում սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում և Հայաստանում, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քննարկումների ավարտին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ գրասենյակում ընթացող քննարկումներին մասնակցած կուսակցություններից Դեմոկատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ քննակվում է հարցը, թե ինչպես վարվել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք։
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Հարցին, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրի Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, և ինչո՞ւ Ռուսաստանը, ով տիրապետում էր, ըստ շատերի, տարածաշրջանում բազում լծակների, նույնիսկ հակամարտության կարգավորման բանալիին, չկարողացավ դադարեցնել պատերազմը, Ռուսաստանին հարկավո՞ր է արդյոք իր ավանդական ազդեցությունն այս տարածաշրջանում, Լեպյոխինը պատասխանեց, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է, նա մեկ Շուշիում է, մեկ՝ Ստեփանակերտում, մեկ՝ Քարվաճառում։ Շրջում է Արցախի բոլոր բնակավայրերով, աղոթում ու քաջալերում սահմանին կանգնած հայ զինվորներին։ Իսկ դիրքերից իջնելուց հետո, թշնամու կողմից հրետակոծության ենթարկված Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթ հղում առ Աստված՝ Արցախ աշխարհի խաղաղության և հայ զինվորի անվտանգության համար։
«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են:
Երեկ Թբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Տեղեկությունը փոխանցում է 1tv.ge կայքը՝ հավելելով, որ «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան ասել է, թե ոչ մեկին թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, քանի դեռ չեն նշանակվել նոր ընտրություններ:
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ արդեն երկրորդ կոչն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկում՝ Անվտանգության խորհրդի ձևաչափով։
«Այն պահին, երբ կլինի պաշտոնական հաղորդագրություն՝ այդ հանդիպումների բովանդակային մասի հետ կապված, ես կարող եմ այն փոխանցել։ Սակայն այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, որևէ այլ բան չեմ կարող փոխանցել։ ԼՀԿ-ի մեր գործընկերները բազմիցս մասնակցել են նման ձևաչափով հանդիպումների, չեմ կարող ասել, թե վերջին հանդիպմանն ինչու չեն մասնակցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։
Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Մարզահամերգային համալիրի տարածքը, որտեղ ամիսներ առաջ մահճակալներ էին տեղադրվել կորոնավիրուսով վարակվածների բուժման համար, նպատակահարմար չէ օգտագործել։
Արցախում իրավիճակը շարունակում է նույնը մնալ, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց»։
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:
ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։
Նախօրեին Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:
Ազգային ժողովի հանձնաժողովներում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով պարգևավճարների խնդրին, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ դա միջանկյալ լուծում է, քանի դեռ չեն ավարտվել պետական կառավարման համակարգի բարեփոխումները։
«Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք»:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. ՈւՂԻՂ
Հիմա նույնիսկ սոցիալ-տնտեսական վիճակի մասին գրելն առանձնահատուկ հմտություններ է պահանջում: Այլաբանական պատկերներով ներկայացնելու հմտություններ: Ուստի շատ ավելի նախընտրելի է գրել հարևան երկրների տնտեսական վիճակի մասին: Օրինակ՝ Վրաստանի:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի լիագումար նիստի օրակարգում է ընդգրվել պրոադրբեջանական բանաձևի նախագիծ, որը հեղինակները վերնագրել են՝ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել:
Ստեփանակերտում հրթիռակոծությունների տակ իր դռները բաց է պահում «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում այսօր մեկ առաքելությամբ Արցախ մեկնողներին: