Պուտինը կհանդիպի Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և ևս վեց երկրների առաջնորդների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինն երկկողմ հանդիպում է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РБК-ն։

Ի թիվս այլոց, Ռուսաստանի նախագահը հանդիպելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31